17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն այցելեց Աֆղանստան

Հոկտեմբերի 17-19-ը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը աշխատանքային այց կատարեց Աֆղանստան: Այցին հրավիրվել էին մասնակցելու  Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության մասնակից մի շարք գործընկեր պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը:

Այցի շրջանակներում դեսպան Եդիգարյանը այցելեց նաեւ Մազարի Շարիֆ, որտեղ հանդիպեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության Հյուսիսային հրամանատարության հրամանատար գեներալ-մայոր Էրիկ Պփեփերի հետ: Վերջինիս բարձր գնահատեց հայ զինվորականների ծառայությունը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության կազմում:

Դեսպան Եդիգարյանը հանդիպեց նաեւ Կունդուզում ու Մազարի Շարիֆում տեղակայված ՀՀ զորախմբերի հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին զորախմբի ծառայության եւ շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված բազմաթիվ հարցեր:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ