13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե ուզում ես Աստծուն տեսնել

Սիրեցեք արդարությունը, երկրի՛ դատավորներ։ Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին եւ պարզ սրտով փնտրեցեք նրան։ Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւա նրանց, ովքեր թերահավատ չեն նրա նկատմամբ։ Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զորությունը փորձելու համար Աստված հանդիմանում է անզգամներին։ Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մէջ եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում։

Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրավութիւն է վրա հասնում, հանդիմանում է այն։ Իմաստուն եւ մարդասեր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետեւ Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզվի ունկնդիրը։ Արդարեւ, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, եւ Նա, որ պահում է ամեն ինչ, գիտե, թե ով ինչ է բարբառում։

 Իմաստ. Սողոմոնի 1:1-7

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ