Տարակուսելի չէ, որ այս տնտեսական քաղաքականությունը վարող կառավարությունը նման նախագիծ պետք է ներկայացներ. Նաիրա Զոհրաբյան
“Մեզ համար տարակուսելի չէ, որ այս տնտեսական քաղաքականությունը վարող կառավարությունը նման նախագիծ պետք է ներկայացներ”,- ներկայացնելով ԱԺ ԲՀԿ խմբակցության տեսակետը, “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի վերաբերյալ, հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը
Նա շեշտեց, որ մնում է իր պնդմանը, որ Հայաստանում խայտառակ գնաճ է, ինչը երեկ ֆինանսների նախարարը չընդունեց: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, բոլորս ապրում ենք ոչ թե վիրտուալ, այլ իրական Հայաստանում:
“Ես համաձայն եմ Ռուբեն Հակոբյանի տեսակետի հետ, որ մեզ կանգնեցնում եք բարոյական խնդրի առջեւ, որովհետեւ 2500 դրամը մարդկանց համար մի քանի հաց ավելի գնելու խնդիր է լուծում”,-ասաց նա:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, այսուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանի խոսքով բացասական վերաբերմունք ունի այս նախագծի վերաբերյալ, բայց իր դիրքորոշումը դեռ չի հստակեցրել: