Պաշտոնյաների փորերը չխանգարեցին
Այսօր, նոյեմբերի 14-ին, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում՝ քաղաքական գործիչների, պաշտոնյաների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև։
Պաշտոնյաների թիմում ընդգրկված էին Էդուարդ Շարմազանովը (ԱԺ փոխնախագահ), Կորյուն Նահապետյանը (ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ), Կարեն Ավագյանը (ԱԺ պատգամավոր) և այլք:
«Սա երրորդ տարին է ինչ անկացվում է նմանատիպ միջոցառում և նպատակը, մեր օրինակով, առողջ ապրելակերպ քարոզելն է, և ընհանրապես, ուսանողներին հնարավորություն տանք շփվել մեր պաշտոնյաների հետ ոչ ֆորմալ իրավիճակներում» – լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, խոսելով միջոցառման նպատակների մասին:
Խաղն ավարտվեց քաղաքական գործիչների ջախջախիչ հաղթանակով՝ 9-0: Հատկապես բավական ակտիվ էր պաշտոնյաների թիմի հարձակման գիծը, որը կազմում էին Էդուարդ Շարմազանովը և Կարեն Ավագյանը: Հենց նրանք էլ դարձան հիմնական գոլերի հեղինակները, Շարմազանովը մրցակցի դարպասը գրավեց 4 անգամ՝ դառնալով պոկերի հեղինակ, իսկ Ավագյանը իր հաշվին դուբլ գրանցեց:
Հանդիպման ավարտից հետո խաղի հերոս դարձած Էդուարդ Շարմազանովը կիսվեց իր տպավորություններով.«գեղեցիկ խաղ ստացվեց, մենք շատ լուրջ էինք տրամադրված և գիտեինք իրենց թիմի և ուժեղ, և թույլ կողմերը»:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: Ստորև` կարող եք դիտել Ֆոտոշարքը: