19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԿԸՀ-ն ծածկագրերը փոխանցել է ԱԳՆ ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ 35 երկրներում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ընդհանուր թիվը 243 է:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ուղեցույցը` էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգի եվ ժամկետների վերաբերյալ:

Ուղեցույցը, ինչպես նաեւ Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը զետեղված են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ