18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Էռնեկյանը հրաժարվել է ԱԳՆ շենքից

Կառավարությունը վաղվա նիստի օրակարգում ներառել է մեկ հարց, որով աճուրդի է հանում ԱԳՆ շենքը` կառավարության թիվ 2 մասնաշենքը: Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ այս շենքն օտարվել էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող ”Տանգո” ընկերությանը, որից հետո բազմաթիվ բողոքներ առաջացան այն մասին, որ շենքը վաճառվել է առանց հանրությանը տեղյակ պահվելու և վաճառվել է բավական էժան գնով:

Վաղը ներկայացվելիք նախագծում նշված է, որ կառավարության թիվ 2 մասնաշենքը գնահատված է 20.6 մլրդ դրամ (աճուրդի մեկնարկային գինը` 50.7 մլն դոլար, այս գնով էր նաև Էռնեկյանին վաճառվել մասնաշենքը): Սակայն այս անգամ կառավարությունը դրան ավելացրել է նաեւ մոտ 0.4 հա հողամասի (որի վրա գտնվում է շենքը) վաճառքը` 235 մլն դրամ կադաստրային արժեքով (1 քառ. մետրը` 60 հազ. դրամ): Գնորդը նաև պարտավորվելու է հատուցել գույքի գնահատման վրա ծախսված 800 հազ. դրամը: Ընդհանուր գումարով` մասնաշենքի ընդհանուր արժեքը աճում է մինչեւ 51.3 մլն դոլար:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից Henaran.am-ին փոխանցում են, որ առաջիկայում այս հարցի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ