17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որտեղից փող կպցնել. Հայկական Ժամանակ

Ուսումնասիրելով ՀՀ պետական բյուջեի մուտքերի «բովանդակությունը », կա­րելի է հանգել եզրակացու­թյան, որ մեր երկրի պետա­կան գանձարանը համալր­վում է ոչ թե տնտեսության կայուն գործունեության արդյունքում, այլ այստեղից-այնտեղից «կպցրած» փո­ղերի հաշվին։

Հենց այսպիսի աներկբա եզրա­կացության ենք հանգում ուսում­նասիրելով այս տարվա աոաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյու­ջեի համալրման մեխանիզմը։ Սկ­սենք նրանից, որ այս տարվա աոաջին 9 ամիսներին ՀՀ բյուջեի եկամուտները հարկերից եւ տուր­քերից կազմել է 785.6 մլրդ դրամ, որը ընդամենը 1.3 տոկոսով կամ 9 միլիարդ դրամով է ավելի անցած տարվա նույն ցուցանիշից։ Եվ ու­րեմն, հարկային եկամուտները թեկուզ քիչ, բայց աճել են։ Ինչի՞ հաշվին։

Այս հարցի պատասխա­նը պետք է փնտրել աոաջին 1000 հարկատուների ցանկում, որի մա­սին տեղեկանքը ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է օրերս։ Ըստ այդ տեղեկանքի՝ Որոտանի կասկադը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը այն դեպքում, երբ մասնավորապես անցած տարի այս տնտեսվարողը միայն 39-րդ հորիզոնականում էր։ Այս տարվա աոաջին 9 ամիսների ընթացքում Որոտանի կասկադը պետական բյուջե է վճարել մոտ 17 միլիարդ դրամ, իսկ անցած տար­վա նույն ժամանակահատվածում նրա վճարած հարկերի ծավալը հազիվ էր անցնում 2 միլիարդ
դրամի սահմանագիծը։

Այստեղ տարօրինակ ոչինչ չկա։ Պարզա­պես այս տարի բյուջե է մուտքագր­վել Որոտանի կասկադի վաճառ­քից առաջացած ավելացված ար­ժեքի հարկը եւ գործարքից բխող այլ հարկեր։ Մի խոսքով, Որոտա­նի կասկադը այս տարի մոտ 14.5 միփարդ դրամի լրացուցիչ հարկ է վճարել։ Հիմա այս ցուցանիշը հա­մադրենք այս ընթացքում ավելա­ցած հարկերի ցուցանիշի հետ եւ կստանանք, որ ընդհանուր հարկե­րը ավելացել են 9 միլիարդ դրա­մով, իսկ Որոտանի կասկադից ստացած լրացուցիչ գումարը կազմել է 14 միլիարդից ավելի։

Ստացվում է, որ եթե Որոտանի կասկադի վաճառքը տեղի չունե­նար, ապա բյուջե մուտքագրված գումարը 5 միլիարդով պակաս կլիներ անցած տարվա մակար­դակից։ Այս պարագայում այլ կերպ բնութագրել տեղի ունեցա­ծը, քան «փող է կպել» արտահայ­տությունն է, թերեւս չի կարելի։

Բայց միայն Որոտանի գործար­քը չէ, որ կպել է: Օրինակ, Ձանգեզուրի պղնձամոլիբդենային կոմ­բինատը անցած տարվա համե­մատ ավելացրել է իր հարկերը 6.3 մլրդ դրամով կամ մոտ 50 տոկո­սով։ Ակնհայտ է, որ եկամտի, հետեւաբար նաեւ հարկերի նման աճ նորմալ պայմաններում ԶՊՄԿ-ն ունենալ չէր կարող։ Հանրահայտ է, որ ԶՊՄԿ-ն պետական բյուջեի հետ այլ սխեմայով է աշխատում։

Լինելով ՀՀ ամենամեծ ձեռնարկու­թյուններից մեկը, ԶՊՄԿ-ն հաճախ խոշոր կանխավճարներ է կատա­րում ամիսներ և նույնիսկ տարի­ներ առաջ։ Այս դեպքում գործ ու­նենք նման մի գործարքի հետ։ Սա եւս պետք է բնորոշել որպես «փող կպցնելու» վառ օրինակ։

Իսկ որպեսզի ճիշտ պատկե­րացնենք տնտեսության վիճակը, աոաջին հազար հարկատուների ցանկը պետք է ուսումնասիրել բո­լորովին այլ կերպ։ Կարետր չէ, թե որ ընկերությունը որքան հարկ է վճարել անցած տարի կամ այս տարի, որ հորիզոնականում է գտնվում եւ այլն։ Կարեւորն այն է, թե, պատկերավոր ասած, ցանկի տվյալ հորիզոնականից բյուջեն որքան եկամուտ է ստացել։ Ահա այստեղ բացահայտվում է մեր տն­տեսության իրական վիճակը։

Այս­պես. անցած տարվա համեմատ իրենց վճարումները ավելացրել են միայն ցանկի աոաջին 20 հորիզոնականներում գտնվող հարկա­տուները։ Տվյալ դեպքում էական չէ, թե որոնք են դրանք։ Երրորդ տասնյակի հարկատուներից սկ­սած վճարած հարկերը նվազում են։

Օրինակ, 40-50-րդ հորիզոնա­կաններում գտնվող հարկատունե­րը միասին անցած տարվա աոա­ջին 9 ամիսների ընթացքում վճա­րել էին 28.4 միլիարդ, այս տարի 27.8 միլիարդ դրամ։ Նշված 1000 հարկատուների վերջին 100 տեղե­րը զբաղեցնող հարկատուները միասին անցած տարի վճարել էին 7.9 միւիարդ դրամ, այս տարի՝ 7.7 միլիարդ եւ այլն։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ