26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղացու վնասված բերքի սերմը Թուրքիա՞յից է ներկրվել

Արեն երկրորդ տարին է, որ Արարատյան  դաշտավայրում ցեցը լուրջ վնասներ է տալիս կարտոֆիլի ու լոլիկի բերքին: Իսկ այս շրջանի բնակչության մոտ տպավորություն է ստեղծվել, որ իրենց տարածքներում չպետք է կարտոֆիլ կամ լոլիկ ցանվի: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում նկատեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Վերջինս կոչ է անում գյուղացիներին նման սխալ թույլ չտալ, քանի որ եթե Արարատյան դաշտավայրը կարտոֆիլի բերք չտա, խնդիրներ կառաջանան: Չվնասված բերք ստանալու համար փոխնախարարը խորհուրդ է տալիս տնկանյութերը գարնանը ցանքի նախօրյակին տեղափոխել հարթավայր: Բացի այդ, վնասատուի դեմ քիմիական, տեխնիկական, մեխանիկական պայքար է հարկավոր: Իսկ ջերմատան պայմաններում նախապատվությունը տրվում է  պայքարի կենսաբանական միջոցներին:

Ջերմատներում, ըստ Պետրոսյանի, պետք է ֆերմոնային թակարդներ կիրառել, որոնք գրավում են  արուներին, նաև կիրառել լուսային թակարդներ: Պետրոսյանը հայտնեց, որ այն գյուղերում, որտեղ բերքը հավաքվել է օգոստոսի կեսից հետո, բերքի կեսից ավելին վնասվել է: ՛՛Եթե վաղահաս  կարտոֆիլի բերքը ժամանակին կատարվի, կստացվի առողջ բերք՛՛,-նշեց գյուղփոխնախարարը . ՛՛Կարևոր է նաև հսկողություն սահմանել հանրապետություն ներկվող սերմի վրա, որպեսզի հնարավոր լինի կանխել վարակի ներմուծումը՛՛:

Մեկնաբանելով լուրերը, որ վնասված լոլիկի սերմը ներկրվել է Թուրքիայից՝ փոխնախարարն ասաց.

՛՛Թե որտեղից կարող է թափանցած լինել, այդ մասին չունեմ փաստեր, լոլիկ ներմուծվում է Իրանից, Հունաստանից, իսկ այդ երկրներում չի նշվում Թուրքիայի անունը՛՛:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ լոլիկի արտադրության ծավալը այս տարի կազմել է մոտ 280  հազար տոննա, որը կրկնում է  նախորդ տարվա ցուցանիշը, իսկ կարտոֆիլինը մոտ 60-70 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվան: 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ