«Կողքիս 2 հատ մինամյոտի սնարյադ պայթեց…». Արծվաշենի Արծիվը պետք է ապրի
1992թվականի օգոստոսի 4-ը ազատամարտիկ Հայկ Պետրոսյանի կյանքում ճակատագրական էր: Արծվաշենի պաշտպանությունը՝ կենաց ու մահու պայքարի մղեց տղաներին: Հայկը հենակետի հրամանատար էր ու շրջափակման մեջ հայտնված ընկերներին փորձում էր ճիշտ ուղղորդել.«Թուրքերը ամեն գնով փորձում էին մտնել գյուղ , ես էլ հենակետի հրամանատարն էի, չեմ հիշում ոնց եղավ ու : Ես բազմաբեկորային վնասվածք ստացա, ինձ նայողը անզեն աչքով էլ տեսնում է, որ մի ձեռքաչափ տեղ գլխիս ոսկորը չկա:
Ես գիտակցությունս չկորցրեցի ու տղաներին ասում էի՝ ինձ ոնց տեղաշարժեն: Վիրավորումս նորմալ չբուժված հետ գնացի կռիվ՝ այս անգամ թշնամու թիրախն էր Վահան գյուղը,այս մարտերի ընթացքում էլ կանտուզիա ստացա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ այս պահին առողջական ծանր վիճակում գտնվող ազատամարտիկը: Ընկերները հերոսին՝ «Արծվաշենի արծիվ» են կոչում:
«Ես արդեն 23 տարի դեղեր եմ խմում, արդեն չեմ դիմանում, ցավերս գնալով ուժեղանում են: Սկայպով խոսել եմ Գերմանիայում գտնվող համապատասխան կլինիկայի բժիշկների հետ: Ինձ Գերմանիա հասնելու համար 5 հազար եվրո է հարկավոր: Դիմեցի պաշտպանության նախարարությանը, ասեցին՝ եթե մեր երկրում լիներ վիրահատությունը անվճար կանեինք, բայց հիմա ոչնչով չենք կարող օգնել»,-պատմեց Հայկ Պետրոսյանը:
Ծանր ցավերի մեջ գտնվող Հայկը, որը առաջին վիրավորման ժամանակ ընդամենը 20 տարեկան է եղել՝ մասնակցել է Քելբաջարի ազատագրմանը:
ՀՀ նախագահի կողմից գերատեսչական շքանշանակիր զինվորը չխնայելով ուժերն ու առողջությունը` անվեհեր ծառայել է հայրենիքին: Հայկին հարկավոր է հայ մարդու ու պետության բարոյական և ֆինանսական աջակցությունը, այն նույն պետության, որի պետականության կայացման հիմքերում նաև իր թափած արյան գինն է: Հայկը երեք անչափահաս երեխաների հայր է (6 տարեկան, 8 տարեկան և 10 տարեկան):
Հայկ Պետրոսյանը «Արծվաշենցի արծիվը» եղել է ՝ հատուկ գնդի, հատուկ վաշտի, հետախուզական-դիվերսիոն ջոկի հրամանատար :
Նրանք, ովքեր ցանկություն կունենան օգնելու ազատամարտիկին կարող են այս հաշվեհամարին փոխանցում կատարել.
ՀԱՇԻՎ N220042375208000
ԱԿՎԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
Ստացող՝ Սաթենիկ Հակոբյան
Լուսանկարում՝ ձախից առաջինը՝ Հակ Պետրոսյանն է