13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատրաստ ենք համագործակցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ. ՀԱԿ

՛՛Կհամագործակցենք ցանկացածի հետ, նույնիսկ սատանայի, որպեսզի ժամ առաջ ազատվենք այս իշխանություններից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ համախմբվելու և որոշելու համար, թե ինչպես կարելի է ՛՛երկիրը հանել այս վիճակից՛՛:

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին անտրամաբանական է թվում նման դիրքորոշումը: ՛՛Ձեր ռեյտինգը շատ ցածր է, քանի որ այսպես պատրաստ եք համագործակցել բոլորի հետ, քանի որ ամեն ինչի լուծումը միայն իշխանափոխության մեջ եք տեսնում՛՛,-ասաց Բադեյանը:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ Մանվել Բադեյանը նկատեց, որ առայժմ միայն ՀՀԿ-ն է հայտարարում իր թեկնածուին առաջադրելու մասին, քանի որ մյուս ուժերից ոչ մեկը չի տեսնում համապատասխան ուժ ու ռեսուրս, որ գիտակցի իր կարողությունը նախագահի հետ մրցակցություն կազմելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ