18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Շատ ճիշտ է, որ միասնական թեկնածու չկա

”Շատ ճիշտ է, որ միասնական թեկնածու չկա, ընդդիմությունը տարբեր ծրագրեր ունի, և նրանք մրցակիցներ են, պետք էլ չէ, որ միավորվեն նույն թեկնածուի շուրջ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա համոզմամբ` նախագահական ընտրությունները երկու փուլով կլինեն, և Արշակյանը ընդդիմությանը խորհուրդ է տալիս միասնական թեկնածուին պահել երկրորդ փուլի համար:

Արշակյանի կարծիքով` միասնական թեկնածու չի կարող լինել նաեւ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: ”Չեմ կարծում, որ իր թեկնածությունը կդնի Տեր-Պետրոսյանը, դա քննարկման առարկա չէ”,-նշեց նախկին պատգամավորը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս չի կարող լինել ընդդիմության միասնական թեկնածուն, քանի որ, Արշակյանի կարծիքով, Ծառուկյանը, հետևաբար նաև նրա ղեկավարած կուսակցությունը ընդդիմություն չեն: ”ԲՀԿ-ը կոալիցիայի մի մասն էր, որը կարող է ուզել տեղափոխվել առաջին տեղ, ընդամենը սա է ԲՀԿ-ն”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ