15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեզ համար վնասակար է աշխատել մեկ ուղղությամբ. Գ. Հարությունյան

“1918-20-ին մեր առաջին հանրապետության փորձը ցույց է տալիս, որ մեզ համար վնասակար է աշխատել միայն մեկ ուղղությամբ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերլուծաբան, “Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով վերջերս միջազգային սոցիոլոգիական ընկերություններից մեկի անցկացրած հարցմանը` արդյոք ՀՀ քաղաքացիները կողմ են Հայաստանի` Եվրասիական միությանն անդամագրվելուն:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ այն երկրները, որոնք կանդամգրվեն Եվրասիական միությանը, 15 տոկոս ՀՆԱ-ի աճ կարձանագրեն: Այդ պատճառով էլ նա կաեւոր է համարում գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք մեզ համար շահեկան կլինեն:

Բանախոսի կարծիքով` չնայած մենք չունենք ընդհանուր սահման ոչ ԵՄ-ի, ոչ էլ Եվրասիական միության հետ, սակայն անհրաժեշտ է 2 կառույցների հետ էլ համագործակցել, հատկապես, որ մեր բնակչության 67 տոկոսը դրական արձագանք է տվել սոցիոլոգիական ընկերության կատարած հարցմանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ