20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշոտյանի պատասխանը հաղորդավարուհուն

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի` իրեն ուղղված բաց նամակին` գրելով, որ դասագրքերի խնդիրը դեռևս արդիական է ու ցավոտ:

”Հարգելի տիկին Բադալյան:

Վերադարձա ընտանիք և տանն ընթերցեցի Ձեր բաց նամակը:

Նախ, շնորհակալ եմ բաց նամակի համար: Ձեր գրառման շուրջ ծավալված քննարկումները ապացույցն են այն բանի, որ դասագրքերի խնդիրը դեռևս արդիական է ու ցավոտ: 

Ես ընդունում եմ Ձեր դժգոհությունը, թեպետ ավելի լավ կլիներ, եթե հստակ նշեիք` դասարան, առարկա, հեղինակ:

Եվ այսպես, ՀՀ դպրոցներում օգտագործվում է շուրջ 220 անուն գիրք, որոնիցից 15-20-ը, որ դառնում են քննադատության և քննարկումների առարկա: Այս տեղեկատվական նոթից հետո, թույլ տվեք անկեղծանալ, միաժամանակ, խնդրում եմ, պատրաստ եղեք ինձ հետ միասին կրել այս անկեղծության ռիսկերը:

Խորհրդային Միության ժամանակ ԲՈԼՈՐ դասագրքերը մշակվում էին հատուկ գիտահետազոտաական ինստիտուտներում, փորձարկվում հատուկ նորարարական դպրոցներում, ստանում Մոսկվայի համաձայնությունը և նոր դրվում շրջանառության մեջ:

Հիմա բացահայտեմ Ձեզ համար Պոլիշինելի գաղտնիքը` անկախ Հայաստանի պատմության մեջ մենք այդպես էլ չձևավորեցինք դասագրքաստեղծ ավանդույթներ: 

Դասագրքերի զգալի մասը չափից ավելի գիտականացված է, ծանրաբեռնված դժվարամարս և հաճախ արհեստածին բառային նորաստեղծություններով: 

Հայտարարվող մրցույթներին մասնակցում են միևնույն հեղինակները, նույն գրքերով: 

Հավաստիացնում եմ Ձեզ, վերջին տարիներին չի եղել և ոչ մի լավ գիրք, որ չի անցել մրցույթը: Ընտրել ենք միշտ նրանից ինչ ունենք:

Դասագրքերի հեղինակները պատկառելի գիտանականներ են, պրոֆեսորներ, երբեմն նաև ակադեմիկոսներ, որոնց հեղինակության ուժը բավականին բարձր է: 

Վերջին շրջանում գնում ենք նաև այլ ճանապարհով: Փորձում ենք Հայաստանում գործածել նաև արտերկրում ստեղծված լավագույն դասագրքերը մի շարք առարկաների գծով, ինչի համար, իդեպ, արժանանում ենք բուռն քննադատաությանը հայրենի գիտական վերնախավի կողմից:

Հավատացնում եմ Ձեզ, իմ նյարդերն էլ պարբերաբար չեն դիմանում, բայց դե, ինչպես Մարկ Թվենն էր ասում, ուժ եմ խնդրում, փոխելու այն ինչ կարող եմ. համբերություն` համակերպվելու նրա հետ, ինչ դեռ չեմ կարող փոխել, և իմաստություն` տարբերել առաջինը երկրորդից:
Հարգանքով`
Արմեն Աշոտյան

Հ.Գ. Կոչ մեր հարգելի գիտնակններին և հեղինակներին` մեր երեխաների համար գրեք ԼԱՎ գրքեր:
Հ.Գ.2. Ներողամտությունն եմ հայցում այն հեղինակների, ոորոնց դասագրքերին քննադատությունս չէր վերաբերում”,-գրել է Աշոտյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ