09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետն իր առջեւ մեծ նպատակ է դրել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերվում այն փաստին, որ պետբյուջեի նախագծին, բացի իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից , խորհրդարանական մյուս ուժերը դեմ քվեարկեցին:

Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո ավանդական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, քաղաքական սենսացիա կլիներ, եթե ընդդիմությունը գովաբաներ կառավարության փաստաթուղթը:

Նրա բնորոշմամբ, դասական քաղաքականության դրսեւորում է, երբ ընդդիմությունը քննադատում է իշխանության ներկայացրած փաստաթուղթը: Անդրադառնալով հարցին, թե ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդում է, որ բյուջեն ընդունվեց առանց եկամտային մասի քննարկման, իսկ կառավարությունը խոստացել էր այդ քննարկումը կազմակերպել, Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունը պատրաստ է ցանկացած ձեւաչափով քննարկել հարցը, լսումներ կազմակերպել նախորդ տարիներին ըստ հարկատեսակների հավաքագրումների շուրջ եւ այլ ֆորմատներով:

Վարչապետն ասաց, որ համաձայն չէ այն գնահատականների հետ, թե այս բյուջեն նահանջի մասին վկայող փաստաթուղթ է:Տիգրան Սարգսյանի խոսքով, սա այն բյուջեն է, որը հնարավորություն է տալիս անել առավելագույնը կառավարության առջեւ դրբած խնդիրները լուծելու համար: Սարգսյանը շեշտեց, որ կառավարությունն իր առջեւ մեծ նպատակ է դրել` հասնել յոթ տոկոսանոց տնտեսական աճի:

Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջադրվել- չառաջադրվելու մասին հարցին եւ այն դիտարկմանը, թե ինչու է ուշանում ԲՀԿ-ի դիրքորոշումը նախագահական ընտրություններին մասնակցության հարցի շուրջ, վարչապետն ասաց.”Ճիշտ կլինի դիմեք  այն մարդուն, ում ուղղված է հարցը”:

Այն մասին, թե ԲՀԿ-ն հավակնում է հենց վարչապետի պաշտոնին եւ իր դիրքորոշման վերջին փոփոխութուններն էլ դրանով են պայմանավորված, Տիգրան Սարգսյանը կրկին ասաց այն, ինչ մշտապես ասում է այս հարցին պատասխանելով, թե բոլոր վարչապետներին էլ ժամանակին քննադատել են:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե չի “խանդում” արդյոք վարչապետը Բրյուսելում գտնվող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, այն դեպքում, որ մշտապես Տիգրան Սարգսյանն է համարվել արեւմտամետ, վարչապետը ժպտաց եւ նշեց, որ ցանկացած կուսակցություն օգտվում է այն հնարավորություններից, որ ունի եւ տրամաբանական է, որ այլ երկրների իրենց գործընկերների հետ կապեր են հաստատվում:

Այս անգամ եւս լրագրողները չշրջանցեցին վարչապետի աթոռի հավակնորդների մասին հարցը եւ հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն խոսակցություններին, որ այդ աթոռին հավակնում է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀ-ում շատ քաղաքական գործիչնեՐ կան , որոնք կարող են զբաղեցնել վարչապետի պաշտոնը: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ