29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսքան միամտություն վտանգավոր է մի ժողովրդի համար

1968-ին էր, ես Ամերիկայից նոր էի վերադարձել: Մի խումբ ուսուցիչներ եկան ինձ մոտ, բոլորը համալսարանավարտ, երեսուն-հիսուն տարեկան մարդիկ էին, շուրջ քառասուն հոգի: Երկար խոսեցինք: Վերջում խոսքը հասավ Հայկական դատին, մեր հողերի հարցին:

«Վեհափառ, արտասահմանի հայերը ի՞նչ են անում, ի՞նչ են մտածում» հարցնում էին: Ես մի քիչ նեղ դրության մեջ էի ընկնում: Չէի ուզում նրանց հուսախաբ անել, մյուս կողմից էլ չէի թույլ տալիս ինձ, որ շատ հուսադրեմ: Հանկարծ տնօրեններից մեկը վեր կացավ, թե՝ «Վեհափառ ջան, եթե Դուք, իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոս, վեր կենաք, ուժեղ մի գրությամբ ներկայանաք Միացյալ Ազգերի Կազմակերպության, Հայկական դատը չի՞ լուծվի»:

Ես պատասխանեցի՝ «Սիրելիս, չի լուծվիր»: «Բա ո՞նց թե չի լուծվիր, հապա արդար չէ՞ մեր դատը»: Ահա մի օրինակ: Երկրորդ՝ երկրաշարժից առաջ էր, դարաբաղյան այդ փոթորկումի ժամանակ մի հեռագիր ստացա Երևանից: Հեղինակը լեզվաբան, համալսարանի դասախոս է: Հեռագրի մեջ մի տեսակ նկատողության ձևով դիմում էր ինձ Ղարաբաղի հարցով, թե՝ Դուք Ձեր «հզոր ձայնով» եթե հանդես գաք, Ղարաբադի հարցը կլուծեք: Ուրեմն, ստացվում է, որ որովհետև Կաթողիկոսը իր «հզոր ձայնը» չի ասում, Ղարաբաղի հարցը չի լուծվում: Նրան հրավիրեցի: Համակրելի մարդ էր, հիսուն տարեկանի մոտ, բարեկամացանք անշուշտ:

Գիտեք, այսքան միամտություն վտանգավոր է մի ժողովրդի համար: Մաղթելի է, որ մեր ժողովուրդը, այստեղ թե արտասահմանում, հասկանա, որ այս անիրավ աշխարհում քաղաքականություն ասվածը ոչ բանաստեղծություն է, ոչ փիլիսոփայություն, ոչ էլ բարոյախոսություն:

Վազգեն Ա
Կաթողիկոս Ամենայն Հայոց
30 ապրիլի, 1989թ.

Աղբյուրը` Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց ֆեյսբուքյան հանրագրից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ