02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղաքը փոքր է, գիտենք` ով ով է. լրագրողին

Անցած շաբաթ օրը “168 ժամ” թերթը անդրադառնալով նույնականացման քարտերին՝ մասնավորապես նշել էր, որ Արաբկիրի անձնագրային բաժանմուքնում հերթեր են եւ քաղաքացիները նորմալ չեն սպասարկվում: Ավելին, բաժանմունքի պետ Նատալի Կոստանդյանը մատների հետ էր խաղում եւ անտարբեր էր քաղաքացիների բողոքներին:

Փորձեցինք անձամբ բաժանմունքի պետից ճշտել, թե ինչ է եղել իր եւ լրագրողի միջեւ: Կոստանդյանը պատմեց, թե լրագրողը առանց լուրջ պատճառի մտել է աշխատասենյակ եւ սկսել է բղավել:

“Ես նրա հետ բառ էլ չփոխանակեցի, միանգամից մտավ ու սկսեց անպատվել, գոռալ, պահվածքը հավասարակշիռ չէր եւ նույնիսկ տարօրինակ թվաց”,-ասաց Ն. Կոստանդյանը: Վերջինիս խոսքով, ինքը չի կարող քաղաքացիներին պարտադրել, որ տեղը զիջեն որեւէ մեկին: “Հերթ է, մարդիկ հերթով գալիս, փաստաթղթերը հանձնում են”,-ասաց նա: Կոստանդյանը ընդունեց, որ տեխնիկական խնդիրներ կային. այդ պահին կապ չկար, բայց դա իր բաժանմունքի աշխատակիցների մեղքով չէր:

Ի դեպ, Նատալի Կոստանդյանը հոդվածագրին  խորհուրդ է տալիս, զերծ մնալ անձնական վիրավորանքներ հասցնելուց: “Պետք չի հերյուրանքներ տարածել. մեր քաղաքը փոքր է եւ բոլորը տեղյակ են` ով ով է”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ