15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Օրենսդիրը` Oհանը, գործադիրը` Վերգոն …

Էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, թե ում է նմանեցնում Հայաստանի իշխանություններին  “Սասնա ծռեր” էպոսի հերոսներից: “Ձենով Oհանը` օրենսդիր մարմինն է, Վերգոն` գործադիր, իսկ Քեռի Թորոսը` ռազմական ու պաշտպանության գերատեսչությունը”,-ասաց նա:

Այն հարցին թե կոնկրետ անուններ կտա,ասենք Հովիկ Արգամիչն է Ձենով Oհանն ու Վերգոն` Տիգրան Սարգսյանը, նա գերադասեց չպատախանել` անուններ չեմ տալիս: Այնուամենայնիվ, Հայաստանի երեք նախագահներին թեկնածուն փորձեց դասակարգել. “ Լեւոն Տեր-Պետրոսյանը Oհանն է, Քոչարյանին ու Սարգսյանին նմանեցնում եմ Թորոսին”: Այն հարցին, թե ինչու դուրս չի գալիս Փոքր Մհերը, որ փրկի Հայաստանը` էպոսագետը ասաց. “Նա երկու անգամ դուրս է եկել, բայց չդիմացավ հողի ծանրությանը, այսինքն մեզ”:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ