11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցեղակրոնությունը համամարդկային ուսմունք է /վիդեո/

Ավագ Հարությունյան եւ Էդգար Հովհաննիսյան

“Շատերը փորձում են ցեղակրոնությունը ներկայացնել  որպես ռասիստական կամ ֆաշիստական ազգայնամոլության գաղափար, սակայն այն ոչ թե ազգայնամոլական, այլ ազգայնական առողջ ուսմունք է”,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Ցեղակրոնությունը Գարեգին Նժդեհի գաղափարախությունն է եւ հունվարի 14-ը ցեղակրոնության օրն է:

“Մայր Հայաստան” զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ օրը հիմնադրվել է 1934-ին, երբ Նժդեհը մեկնեց ԱՄՆ, քանի որ հայ ազգը այլոց հետ ձուլվելու վտանգի առաջ էր: Նա շրջեց Ամերիկայի բոլոր նահանգներով եւ ստեղծեց ցեղակրոն ուխտեր: “Ցեղակրոնություն բառը սխալ են թարգմանում բառարանից. այստեղ կրոն բառը չէ, այլ կրել իմաստը ունի, այսինքն  ցեղի արյունը կրելը”,-ասացին “Հենարան” մամուլի ակումբի հյուրերը: Նրանաց կարծիքով ցեղակրոնությունը պատմական կատեգորիա չէ, այլ ներկայիս կյանքի համահունչ գաղափարախոսություն, որը կիրառելի է: Այդ  գաղափարախոսությունը հիմա հայոց բանակում են օգտագործում:

Ցեղաճանաչություն, ցեղահավատություն, ցեղահողորդակցություն. ահա այս 3 տարրերն են ցեղակրոնության հիմքում: Ըստ Ավագ Հարությունյանի, այն անձանց կամ  ուժերի տեսակետը` թե ցեղակրոնությունը ֆաշիստական կամ ռասիստական մոտեցում է, պարզապես անգրագիտություն է կամ ոչ հայրենասիրական մոտեցում:

Ցեղակրոնությունը համամարդկային ուսմունք է”,-ասաց նա: Էդգար Հովհաննիսյանն էլ իր հերթին պարզաբանեց, որ եթե ցեղակրոնությունը լիներ ֆաշիստական ուսմունք, ապա անցած տարի ՀՀԿ-ն չէր դառնա Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ:
http://youtu.be/p672Z2GhnOQ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ