30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լեւոն Արոնյանը 500 եվրոյով պարգեւատրվեց ադրբեջանցուն հաղթելու համար

Վեյկ ան Զեեում ընթացող “Tata Steel” շախմատային փառատոնի A մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտության մատնեց նախավերջին հորիզոնականում ընթացող ադրբեջանցի Վուգար Հաշիմովին եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հայ ուժեղագույն շախմատիստը 48 քայլ կատարեով` երկրորդ անգամ պարգեւատրվեց  խաղացած լավագույն խաղի համար: Նշենք, որ “Tata Steel” շախմատային փառատոնի  կազմակերպիչները դրամական պարգեւ են տալիս  յուրաքանչյուր տուրի լավագույն պարտիան անցկացնողին:

Այս հաղթանակը, ըստ կազմակերպիչների, հեշտությամբ էր տրվել Արոնյանին, եւ դրա համար վերջինս  պարգեւատրվեց  500 եվրո դրամական մրցանակով:

500 եվրո մրցանակ նա ստացել էր նաեւ 4-րդ տուրում` ԱՄՆ-ը ներկայացնող Գատա Կամսկուն հաղթելու համար:

Տարած հաղթանակից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 4.5 միավոր: Նրանից կեսական միավոր ետ են մնում նորվեգացի Մագնուս Կառլսենն ու ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը: Հաջորդ տուրում Արոնյանը սեւ խաղաքարերով  կմրցի ուկրաինացի գրոսմայստեր Վասիի Իվանչուկի հետ:

Հիշեցնենք, որ 6-րդ տուրի պարտյաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

Լեւոն Արոնյան-Վուգար Հաշիմով` 1-0

Ֆաբիանո Կարաունա- Լյուկ Վան Վելի` 0.5-0.5

Բորիս Գելֆարդ- Հիկարու Նակամուրա`0-1

Անիշ Գիրի-Գատա Կամսկի` 1-0

Դավիդ Նավարա-Մագնուս Կառլսեն` 0.5-0.5

Թեմուր Ռաջաբով- Սերգեյ Կարյակին` 1-0

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ