27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բիշարյանը ստիպեց հունգարացիներին. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, Հոկտեմբերի 21-26-ին Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովը՝ 162 անդամ երկրների մասնակցությամբ։

“Հայաստանից վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են Կարեն Ճշմարիտյանը եւ Հեղինե Բիշարյանը։ Պատվիրակության անդամ Ալիկ Արզումանյանը հասկանալի պատճառներով չի մասնակցել վեհաժողովի աշխատանքներին (“Ժառանգության” տանը կռիվ էր)։

 

Վեհաժողովում հատուկ հարցերի՝ քաղաքացիությանն ու ինքնությանը վերաբերող խնդիրների քննարկման ժամանակ ադրբեջանցի պատվիրակն իր սրբազան պարտքն է համարել 162 երկրների պատվիրակներին ադրբեջանորեն տեղյակ պահել իրենց հերթական՝ “պուճուր” մտքերի ու ստերի մասին առ այն, որ  “երեսուն հազար հայ է ապրում այսօր Ադրբեջանում”, որոնց Ադրբեջանը շատ լավ է վերաբերվում”, եւ որ՝ այս թշվառացյալ Ադրբեջանի քսան տոկոս տարածքը գրավյալ է՝ հայերից։

 

Պատասխան ելույթով հանդես է եկել Հեղինե Բիշարյանը եւ ներկաներին տեղյակ պահել, որ այն Ադրբեջանում, որի քաղաքացին Եվրոպայի սրտում գիշերը կացնով քնած մարդ է սպանում, այն Ադրբեջանում, ուր հերոսացվում է մարդասպանը՝ երկրի առաջին դեմքի՝ Ալիեւ-Պուճուրի մակարդակում, չի կարող հայ ապրել. “Ադրբեջանում հայեր չեն ապրում, նրանք ապրում են Լեռնային Ղարաբաղում, եւ ԼՂ-ն այսօր անկախ, ազատ երկիր է՝ իր սահմանադրությամբ, ժողովրդավարական բոլոր նորմերով ընտրված նախագահով, պառլամենտով, կառավարությամբ”։

 

Վերջինիս ելույթից հետո Հունգարիայի պատվիրակությունը մոտեցել է ՀՀ պատվիրակությանը, ներողություն խնդրել իրենց կառավարության կողմից Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ եւ առաջարկել խորհրդարանական մակարդակով  վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ