19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայի Սենատը կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. դիվանագիտական աղբյուր

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Ֆրանսիայի Սենատում կքննարկվի եւ քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Henaran.am-ին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, քննարկումը դրական ելք կունենա եւ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կընդունվի:

Հիշեցնենք, որ պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրինագիծը Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունվեց դեկտեմբերի 22-ին: Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվելու դեպքում օրինագիծը կներկայացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հաստատմանը: Օրինագծի վերջնական ընդունման դեպքում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կենթարկվեն 1 տարվա ազատազրկման եւ կտուգանվեն 45 հազար եվրոյի չափով:

Օրինագծի քննարկումը կսկսվի Երեւանի ժամանակով 18:00-ին: Henaran.am-ն ուղիղ կհեռարձակի Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ