06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Կոմանդոսը հույս ունի, որ Ալիեւը սթափվել է

Քաղաքական և ռազմական գործիչներն իրարից շատ են տարբերվում: Առաջինները մի բան են մտածում, բայց այլ բան են որոշում և նրանց հայտարարությունները երբեմն  անորոշ են , երկրորդները հստակության են սովոր` առաջ, ետ, գրավել կամ նահանջել’ ,- նման տեսակետ հայտնեց Henaran.am-ի հետ զրույցում Արցախյան ազտամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` /Կոմանդոս / մեկնաբանելով այսօր կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպմանը նախագահների համատեղ հայտարարությունը:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահի նախաձեռնությամբՍոչիում կայացած եռակողմ նախագահական հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտարարել են ղարաբաղյան հակամարտության Հիմնարար սկզբունքների շուրջ արագ համաձայնության գալու պատրաստակամության մասին:

Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով` Ադրբեջանը արկածախնդիր պետություն է, իսկ Ալիեւը` անլուրջ մարդ, բայց գեներալ-մայորի կարծիքով` միգուցե վերջինս սթափվել է եւ որոշել է ղարաբաղյան հիմնախնդիրը իրական քաղաքական կառուցողական հարթություն դուրս բերել:

‘Ինչեւէ,  երեւույթը դրական է , քանի որ ավելի լավ է դանդաղ մեթոդներ լինեն, բայց պատերազմ չլինի, թեև մենք հայտարարել ենք ու հայտարարելու ենք, որ պատերազմից չենք վախենում’,- նշեց Արցախյան ազտամարտի հերոսը:

Անդրադառնալով  ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, մեր զրուցակիցը նկատեց, որ բարձր կարծիք չունի նրանց գործունեության վերաբերյալ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեմն կողմնակալ է գործել` հօգուտ Ադրբեջանի: Այդուհանդերձ, գեներալ-մայորը  դրական է գնահատում  Մինսկի խմբի դերը` տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ