10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճուտը մեզ համար կդադարի քաղբանտարկյալ համարվել. Գագիկ Ջհանգիրյան /վիդեո/

Այսօր ՀԱԿ անդամ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է “Մարտի 1”-ի գործով դատապարտված եւ 2009-ին ՀՀ ԱԺ որոշման հիման վրա համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված բողոքին, որը ինչպես Սուրեն Սիրունյանն  /ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետը, մականունը`  Ճուտ,-խմբ/էր մամուլին ասել, պատրաստվում է հետ վերցնել:

“Բարև Արմեն ջան, էս ի՞նչ հրապարակումներ են, ո՞վ է էդ թեման տվել, էդտեղ էդ ի՞նչ խոսակցություններ են գնում: Ես տեղյակ չեմ: ՀՀ-ում չեմ, կամ ի՞նչ կապ ունի Սուրիկը`Ճտի մասին է, իմ պայմանագրի կամ եվրոբողոքի հետ: Ես, որ գամ, պիտի ասեմ, որ բողոքի հետ վերցնելը, եթե ինքը ունի նման ցանկություն, ինչ կապ ունի այս գործի հետ”,-Գագիկ Ջհանգիրյանն այս տեքստը ընթերցեց ու նշեց, որ այն գրել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի աշխատակից Արմեն Խաչատրյանին:

Չմանրամասնելով նամակի բովանդակությունը, Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ նամակում փաստաբանը մի բանտարկյալի անուն է տալիս, որը ինքը չի հրապարակում: Ինչ վերաբերվում է մամուլում տեղ գտած տեղեկությանն այն մասին, թե ՀԱԿ-ը չի վճարել ՄԻ ԵԴ բողոքներով զբաղվող փաստաբաններին իրենց ծառայությունների դիմաց, Գագիկ Ջհանգիրյանն ասաց. “ՀԱԿ-ը ոչ բանկ է, ոչ էլ վարկային կազմակերպություն”: Նրա խոսքով, ՀԱԿ-ի հետ համագործակցած շատ փաստաբաններ ծառայություն են մատուցել անհատույց: “ Ես չգիտեմ որևէ փաստաբանի, որը բողոքած լինի:

Նախ, այդ պայմանագրերը չեն կնքվում Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի հետ, այլ կնքվում են բանտարկյալների հարազատների հետ: Վճարումները կատարում են այդ հարազատները: Եթե ինչ-որ հասարակական կազմակերպությունների կամ անհատ բարեգործների միջոցներից վճարվել կամ չեն վճարվել, դրա համար Կոնգրեսը պատասխանատվություն չի կրում: Եթե չի էլ վճարվում, էլի չենք կրում”,-հայտարարեց Ջհանգիրյանն ու նկատեց.

”Ավելին, Սուրեն Սիրունյանի` Ճտի մասով կարող եմ ասել, որ նա եվրոպական բողոքի վճարումներից բացարձակ անտեղյակ է, նաև անտեղյակ է շատ հանգամանքներից: Երբ ինքը եղել է հայտնի տեղերում, այդ խնդիրները լուծել են այլ մարդիկ”: Ջհանգիրյանն ասաց, որ չգիտի` Սիրունյանը բողոքը հետ է վերցրել, թե ոչ:

“ Ես չգիտեմ, ինձ չի հետաքրքրում, եթե նույնիսկ հետ վերցրած լինի, դա որևէ նշանակություն չունի մնացած բողոքների համար, հա մի բան է փոխվում` Ճուտը մեզ համար կդադարի քաղբանտարկյալ համարվել, էն մնացած բարոյական խնդիրներին չեմ անդրադառնում: Վերջ”,-հայտարարեց Ջհանգիրյանը :
http://youtu.be/OClcikyvehA

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ