14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ պատվիրակությունը Չեխիայում է

Հոկտեմբերի 29-ին Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով ժամանեց Պրահա: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Արթուր Գեւորգյանը:

Ժամանելով Պրահայի օդանավակայան, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ուղեւորվեց Կարլովիվարյան երկրամաս, որտեղ հանդիպումներ ունեցավ Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի եւ նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերի զարգացմանը եւ միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարլովի Վարիի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում պարոն Աբրահամյանը առաջարկեց գործընկերային հարաբերություններ հաստատել Ջերմուկ եւ Կարլովի Վարի քաղաքների միջեւ կամ քույր քաղաքներ հռչակել, քանի որ երկու առողջարանային քաղաքներն էլ հայտնի են իրենց բուժիչ հանքային ջրերով եւ ունեն որոշ ընդհանրություններ:

Խորհրդարանի ղեկավարը քաղաքապետին առաջարկեց այցելել Հայաստան եւ, մասնավորապես, Ջերմուկ քաղաք` մոտիկից ծանոթանալու եւ փոխգործակցության ոլորտները նախանշելու համար : Քաղաքապետ Կուլհանեկը Հովիկ Աբրահամյանի առաջարկը սիրով ընդունեց` այն համարելով փայլուն գաղափար եւ շեշտեց, որ համագործակցությունը երկու քաղաքների միջեւ կխթանի զբոսաշրջությունը եւ երկու ժողովուրդներին ավելի մոտիկից ծանոթանալու եւս մի հնարավորություն կընձեռի:

Նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ աշխատանքային ճաշի ժամանակ կողմերը կարեւորեցին տարածաշրջանների միջեւ համագործակցությունը, որպես երկու երկրների հարաբերությունների էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված կարեւոր գործոն: Պարոն Աբրահամյանը նահանգապետին նույնպես առաջարկեց այցելել Հայաստան եւ մարզերից մեկի` մասնավորապես Վայոց Ձորի մարզի հետ համագործակցություն ծավալել: Նահանգապետը ոգեւորությամբ ընդունեց ԱԺ նախագահի առաջարկը եւ նշեց, որ Կարլովի Վարիի քաղաքապետի հետ անպայման կայցելեն Հայաստան եւ հույս հայտնեց, որ փոխգործակցությունը արդյունավետ եւ երկուստեք օգտակար կլինի:

Կարլովի Վարիում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց համաշխարհային ճանաչում ունեցող “Մոսեր” հախճապակյա արտադրանքների ընկերություն, ինչպես նաեւ Յան Բեքեր թանգարան ու Յան Բեքեր-Կարլովսկա Բեքերովկա արտադրության սրահ: Հովիկ Աբրահանյանը եւ պատվիրակության անդամները ծանոթացան առողջարանային քաղաքի տեսարժան վայրերին, եղան հանքային ջրերի կենտրոնում:

Հոկտեմբերի 30-ին նախատեսված են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բոնիչի հետ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ