12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը, հանրակրթության վարչության հետ համատեղ, շարունակում են ուսումնասիրությունները քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման գորընթացը վերահսկելու նպատակով։

Հունվարի 24–ին կատարած անակնկալ ստուգայցի արդյունքում՝ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 130 մանկապարտեզում արձանագրվել են սննդի պահպանման և պիտանելիության ժամկետների կոպիտ խախտումներ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։

Երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման կոպիտ խախտումների հետևանքով ՝  թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից։

Henaran.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ