23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

”Լեւոնիկ, ականջներդ կկտրեմ”

Կոնգրեսին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ ՀԱԿ-ում լուրջ սրվել են Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոնգրեսում Փաշինյանի աճող հեղինակությունն անհանգստություն է առաջացրել Լեւոն Զուրաբյանի մոտ եւ վերջինս որոշ “միջոցառումներ” է ձեռնարկել:

Henaran.am –ի աղբյուրները տեղեկացնում են, որ Փաշինյան-Զուրաբյան հակասությունն այն աստիճանի է հասել, որ դրսեւորվել է անգամ ՀԱԿ առաջնորդի ներկայությամբ:

Ամանորին, երբ ՀԱԿ վերնախավը Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը Նոր Տարի է շնորհավորել, սեղանի շուրջ Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, իրար չեն հասկացել եւ սկսել են վիճել քաղաքական խնդիրների շուրջ, ինչը դուր չի եկել առաջնորդին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, բարկացել է, ծխամորճը ցած դրել ու ՀԱԿ համակարգողին դիտողություն արել. ”Լեւոնիկ, ականջներդ կկտրեմ”: Առաջնորդի միջամտությունից հետո “հակամարտող կողմերը” հաշտվել են եւ բաժակ բարձրացրել: Ըստ Henaran.am –ի աղբյուրների` միջադեպին ներկա է եղել նաեւ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, ով չի միջամտել: Սեղանի շուրջ ձեռք բերված “հրադադարից” հետո Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենց հաշիվները փորձել են պարզել են դրսում:

Նիկոլ Փաշինյանը պահանջել է Լեւոն Զուրաբյանից հստակ ասել, թե ի՞ նչ է ուզում իրենից, որ ՀԱԿ հանրահավաքները չվարի՞: Զուրաբյանն, ըստ մեր աղբյուրների, պատասխան չի տվել: Զուրաբյանն այս ընթացքում մտմտում է ՀԱԿ համամասնական ցուցակներում Փաշինյանի անունը տեսնել “թոփ“ տեղերից դուրս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ