23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետը խորհրդարանին է ներկայացնում 2013թ. պետբյուջեի նախագիծը

ՀՀ Ազգային  ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են “Հայաստանի Հանրապետության  2013թ. պետական բյուջեի մասին” օրենքի նախագծի քննարկումները:

Այս պահին ՀՀ վարչապետ Տիգարն Սարգսյանը խորհրդարանին է ներկայացնում եկող տարվա պետական բյուջեի մշակման սկզբունքները եվ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Կառավարությունն ակնկալում է 6,2 տոկոս տնտեսական աճ: Գնաճային միջակայքը կանխատեսվում է 4 +/- 1.5 տոկոս:

Տիգրան Սարգսյանի խոսքով, եկող տարվա բյուջեն հիմնաված է երեք սկզբունքների`  տնտեսության մրցունակության, մարդկային կապիտալի զարգացման եւ արդյունավետ ինստիտուտների առկայության վրա: Նրա խոսքով, փաստաթղթում ներկայացված են ոչ միայն հնարավոր ռիսկերը այլեւ դրանց կանխարգելմանն ուղղված քայլերը:

Վարչապետի խոսքով, կառավարությունը թիրախավորել է չորս հիմնական ուղղություններ` տնտեսական աճի պահպանում` բարձր ցուցանիշների ապահովման, տնտեսության ճյուղերի դիվերսիֆիկացիայի եւ արտահանման խթանման միջոցով, սոցիալական քաղաքականություն` անապահով խավերի համար կրթության մատչելիության ապահովման եւ աշխատանք գտնելու հնարավորության ստեղծման ճանապարհով , գործարար միջավայրի բարելավում եւ մակրոտնտեսական կայունության ապահովում:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ պետբյուջեի նախագծում ծախսերի գերակշիռ մասը` ութսունչորս ու ութ տոկոսը ներառում  հետեւյալ հինգ բնագավառները` սոցիալական / կրթույթւոն , առողջապահություն, սոցիալական քաղաքականություն/, պաշտպանության,  տնտեսույթան ճյուղերի, պետական պարտքի սպասարկման եւ համայնքերի բյուջեի համահարթեցման :

ՀՀ արտաքին պարտքը վարչապետի խոսքով, ըստ միջազգային չափորոշիչների, միջին ծանրության բեռ  է համարվում :

Վարչապետը եզրափակեց` նշելով, որ ակնկալում է կառուցողական եւ շահագրգիռ քննարկում : Նրա խոսքով, կառավարությունը պատրաստ խորհրդարանի հետ երկխոսության երկխոսությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ