07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

“ԱԳՆ-ն ապրել է սեսիայից սեսիա, հանձնաժողովի նիստից հանձնաժողովի նիստ, Պրեսկոտի այցելությունից այցելություն”. Ալեքսանդր Արզումանյան

“Կարծում եմ  ես եւ այստեղ ներկա պարոն Օսկանյանը, բազմաթիվ խորհուրդներ հնչեցրել ենք, բայց եթե մարդը չի հասկանում, ի՞նչ կարող ենք անել: Սա երկար թեմա է: Ես մի խնդիր ունեմ, որը մշտապես բարձրացրել եմ եւ որը վերջին 4 տարիների ընթացքում շատ ավելի վտանգավոր է դարձել”,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով այն հարցին, թե ի ՞նչ կարծիք ունի ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ ի ՞նչ խորհուրդ կտա գործող արտգործնախարարին:

“Արտաքին գործոց նախարարությունը սպասարկում է ռեժիմին եւ հանդես է գալիս որպես փիար կամպանիա: Սա շատ վտանգավոր է: Այնտեղ բազմաթիվ պրոֆեսիոնալներ կան` ցանկացած երկրի դիվանագետների մակարդակի: Հիշեք, որ երկու տարի անընդմեջ մեր դիվանագիոտթյան առջեւ մի հարց է եղել` ԵԽԽՎ-ն պատժամիջոց կանի ՞, թե ոչ”,-ասել է Ալեքսանդր Արզումանյանը:

Նախկին արտգործնախարարի խոսքով, արտգործնախարարությունը ապրել է “սեսիայից սեսիա, հանձնաժողովի նիստից հանձնաժողովի նիստ, Պրեսկոտի այցելությունից այցելություն”: Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ սա “աննորմալ” իրողություն է, որովհետեւ այդ ընթացքում բազմաթիվ այլ մարտահրավերներ կան, որոնց պետք է արձագանքի ԱԳՆ-ն:

“Արտգործնախարարության մարդկային ռեսուրսն ամբողջությամբ գնում է  Հայաստանն արտաքին աշխարհում լավ ներկայացնելու եւ կեղծիքները սպասարկելուն”,-հայտարարել է նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ