23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ի համար նախկին ՀՀՇ-ականները` “քաղաքական իմպոտենտ”

Այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկման հյուրին` ՀՀ նախկին արտգործնախարար, նախկին ՀՀՇ-ական, “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին, մի ուշագրավ հարց ուղղվեց ՀԱԿ անդամի կողմից: ՀԱԿ անդամ Կարեն Թովմասյանը հետաքրքրվեց, թե ինչո ՞ւ 2003 եւ 2007 թվականներին ՀՀՇ այն ժամանակվա ղեկավարությունը, որն այսօր “Ազատ Դեմոկրատներ”-ի վերնախավն է, չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին:

“Արդյո՞ք  դա բացատրվում էր այն հանգամանքով, որ ՀՀՇ այն ժամանակվա ղեկավարությունը, իսկ հիմա “Ազատ Դեմոկրատներ”-ի ղեկավարութունը, ներգրավված լինելով խոշոր բիզնեսում, միտումնավոր սաբոտաժի ենթարկեց ընտրությունները` չմասնակցելով, թե՞ դա այդ ղեկավարության քաղաքական իմպոտենտության նշանն էր”,-Ալեքսանդր Արզումանյանին հարցրեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Ալեքսանդր Արզումանյանը նախ “երիտասարդին” հիշեցրեց, որ ինքը 52 տարեկան է եւ բազմիցս սադրանքների միջով անցել է եւ միջազգային ֆորումներում, եւ տեղական մակարդակում: Հիշեցումից հետո Ալեքսանդր Արզումանյանը շարունակեց. ”Նախ, իմ մասով, 2007-ի խորհրդարանական ընտրություններում նորից եղել եմ “Երեւան-Կենտրոն”  ՔԿՀ-ում եւ ՔԿՀ-ում քվեարկել եմ ”Այլընտրանք” նախաձեռնության օգտին, որի մասնակիցը կարծեմ դու եղել ես, կամ էդ ժամանակ դեռ ՕԵԿ էիր, չգիտեմ:

Ինչ վերաբերում է 2003-ին, ես այդ ժամանակ նաեւ անհնազանդության շարժում էի ստեղծել: 2003 թ. ընտրություները բոյկոտելու հարցը քննարկվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ձեր ձեւակերպմամբ, օլիգարխիկ նկրտումներ ունեցող  ՀՀՇ ղեկավար անդամներն այցելել են առաջին նախագահին, խորհրդակցել են եւ  համատեղ որոշում կայացրել, որ բոյկոտում ենք այդ ընտրությունները: Չգիտեմ, գուցե ճիշտ էր, գուցե սխալ էր”:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ իր կարծիքով, ընտրությունները բոյկոտելը սխալ է: Նա  նշեց, որ ինքը ներկայացնում է  լիբերալ մարդկանց, որոնց համար ընդունելի չէ ՀԱԿ-ի գործելաոճը: “Մենք համաձայն չենք ՀԱԿ-ի գործելաոճի հետ, որովհետեւ մենք չունենք մեկին, որը  որոշումներ է կայացնում բոլորի փոխարեն, մենք կարծիքներ ենք հայտնում, լինում է տեսակետների բախում, եւ ձեւավորվում է կոնսենսուս”:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ այսօր “Ազատ դեմոկրատներ”-ը  ընտրությունները բոյկոտելը ճիշտ չեն համարում: Ինչ վերաբերվում է հարցի երկրոդ մասին` նախկին ՀՀՇ-ականների “քաղաքական իմպոտենցիային”, Ալեքսանդր Արզումանյանն նկատեց. ”Ես այդ օրիենտացիան չունեմ, բայց կանայք կարող են այդ հարցին պատասխանել”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ