06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ի այսօր կայանալիք քաղխորհրդի նիստը հետաձգվել է

Օրինաց  երկիր” կուսակցության անդամներն ու համակիրները սրտատրոփ սպասում էին կուսակցության այսօր կայանալիք քաղխորհրդի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի, պիտի քննարկվեր ՕԵԿ համամասնական  ցուցակը եւ վերջնական տեսքի բերվեր:

Միաժամանակ կուսակցությունը պիտի որոշեր, թե մեծամասնական ընտրակարգով որտեղ են առաջադրվելու ՕԵԿ-ի թեկնածուները:

Չնայած, մեր ունեցած տեղեկություններով, ՕԵԿ համամասնական ցուցակը պատրաստ է, բայց կուսակցության պատասխանատուները շարունակում են հերքել դա:

Սակայն այդ նիստը հետաձգվել է եւ տեղափոխվել շաբաթ օրը: “Դա կապված է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի զբաղվածության հետ: Նա որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար` պետական հանդիպումների էր, այլ արտառոց բան չկար”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:

Ըստ նրա, ինչպես միշտ , քաղխորհրդի նիստում  քննարկվելու են ներկուսակցական խնդիրներ: “Կարծում եմ ցուցակների մասին դեռ վաղ է խոսել: Բայց հավատացեք, եթե քննարկում լինի, անպայման լրատվամիջոցները կիմանան”,-ասաց խոսնակը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ