06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն լռում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան նախագահականում հանդիպել են  կոալիցիայի մաս կազմող ուժերի ղեկավարները:

Հանդիպման առանցքային թեման, բնականաբար, սպասվող ընտրություններն են եղել: Ավելի վաղ Henaran.am -ը տեղեկացրել էր, որ կոալիցիոն գործընկերների հանդիպման ինտրիգը կրկին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն են լինելու, մասնավորապես, մեծամասնական ընտրակարգով կուսակցություններին բաժին հասնող մանդատների հարցը:

Առայժմ հայտնի չէ, թե այս հարցում համաձայնություն կայացե՞լ է կոալիցիոն գործընկերների միջեւ, թե՞ ոչ: ԲՀԿ-ն առայժմ լռում է: Henaran.am -ի հետ զրույցում այսօր ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը հրաժարվեց հանդիպման մասին որեւէ մեկնաբանություն անել:

“Այդ հարցով դիմեք նախագահի լրատվական ծառայությանը”,-մեզ ուղղորդեց ԲՀԿ խոսնակը: Henaran.am-ի այն դիտարկմանը, թե խոսքը կոալիցիայի ընդլայնված նիստի մասին է ,  Բաղդասար Մհերյանը տվեց նույն պատասխանն ու հավելեց, որ ինքն այս հարցի շուրջ որեւէ մեկնաբանություն չի կարող տալ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ