23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն արդեն չի վստահում կոալիցիայի գործընկերներին. Հովհաննես Իգիթյան /վիդեո/

Հովհաննես Իգիթյան

Հին մեխանիզմներով փորձում են իրականացնել իշխանության վերարտադրությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով, այսօր հնարավոր չէ իրականացնել այն, ինչ հնարավոր էր չորս տարի առաջ:

“Եթե ՀՀԿ-ն դա չի հասկացել, փորձում է նույն ձեւերով, նույն մարդկանցով` օլիգարխ, կրիմինալ,  թե մականունավորներով վերարտադրվել, անընդունելի է ոչ թե ինձ համար որպես ընդդիմադիր գործիչի, այլ ընդհանրապես անընդունելի է”,-ասաց նա:

Իգիթյանը նշեց, որ եթե այսպես եւս 4-5 տարի շարունակվի “Հայաստանից բան չի մնա”: Խոսելով կոալիցիոն ուժերի հարաբերություններից, Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ՀՀԿ-ն խոսում է 50 տոկոս եւ ավելի ձայներ հավաքելու մասին ու հավելեց, որ սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն արդեն չի վստահում կոալիցիայի իր գործընկերներին:

ՀՀԿ-ն ադմինիստրատիվ մի ռեսուրս է, որն իր մեջ ներգրավել է թե պետական, թե ուժային, թե այլ տեղական իշխանությունների բոլոր ատրիբուտները եւ այս ամենով գնում է իշխանության: Որեւէ քաղաքական ուժ դա չի հանդուրժի, որովհետեւ որեւէ քաղաքական ուժ այս իրավիճակում ոչ միայն չի կարող հաղթանակի հասնել, այլեւ գոյատեւել”,-ասել է Հովհաննես Իգիթյանը ու հավելել, որ կարծում է, որ ԲՀԿ-ն կպայքարի այդ ուղղությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ