24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ին ճնշո՞ւմ են /վիդեո/

“Ես մտածում եմ, որ ըստ տրամաբանության, ըստ էթիկայի, այդպիսի բան չպետք է լինի, բայց դուք շատ եք այդ բանը ասում, երեւի դա լրիվ իրականությանը համապատասխանում է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե Արարատի դեպքերն արդյո՞ք քաղաքական ճնշում էր իշխող ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Արարատի փոխքաղաքապետ  եւ ԲՀԿ-ի Արարատի կառույցի ղեկավար Կարեն Խաչատրյանը օրերս դուրս է եկել ԲՀԿ-ից, անդամակցել ՀՀԿ-ին, այնուհետ նշանակվել ոստիկանության Արարատի բաժանմունքի պետ: Նրա հետ միաժամանակ, ըստ մամուլի հրապարակումների,  մոտ 400  մարդ լքել է ԲՀԿ-ն /ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հերքել էր այս տեղեկությունը` նշելով, որ ԲՀԿ-ից արտահոսք չկա,-խմբ./:

Henaran.am –ի ճշող հարցին, թե պարող Բոստանջյանի ասածն արդյո՞ք նշանակում է, որ  Վարդան Բոստանջյանը համամիտ է հարցում հնչած տեսակետին, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. “Որոշակի պարագաներում կարող եմ մտածել, որ ոչ բարձր մակարդակներում, միջին մակարդակներում գործի էությունից չհասկանալով, միգուցե այդպիսի ճնշումներ լինեն”:

Լրագրողները ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցին նաեւ, թե արդյո՞ք վերջին արտահոսքի հետ կապված կուսակցությունում խուճապ չկա: “Ի՞նչ խուճապ, ինչի՞ համար խուճապ լինի: Այդ խուճապի ծայրակետը էն ա, որ մենք կարող ա չլինե՞նք: Է, թող չլինենք, դրանից մոլորակի առանցքը չի փոխվի: Կարեւորը, որ երկիրը լավ լինի, մեր երկիրը առաջ գնա”,-ի պատասխան նշեց Վարդան Բոստանջյանն ու ԲՀԿ-ից արտահոսքի թեման եզրափակեց. “Մեկ միլիոնանոց վստահության պարագայում մի քսան հոգի այս կողմ-այն կողմ՝ էական չէ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ