24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քոչարյանը կխոսի մինչեւ ընտրություննե՞րը

ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այսօր Henaran.am-ի հետ զրույցում հերքել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպում է ունեցել, որի ժամանակ անդրադարձ է եղել Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին:

“Այն տեղեկատվությունը, թե Քոչարյանը հանդիպել է ռուս դիվանագետների հետ եւ իրենց ասել, թե ինչ-որ բան է հայտարարելու, չի համապատասխանում իրականությանը: Շատ սրամիտն են, շատ /ծիծաղում է,-խմբ/”,- Henaran.am-ին ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Մեր հարցին, թե այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում պատրաստվո՞ւմ է խոսել, նկատի ունենք`քաղաքական բնույթի հայտարարություն անել, երկրորդ նախագահի մամլո խոսնակը հարցով արձագանքեց. ”Տարօրինակ բան եք ասում: Ես Ձեզ  փոխադարձ հարց տամ, եթե թույլ կտաք:  Henaran.am-ն, ընդհանրապես, լուրեր տարածելո՞ւ է, թե ոչ: Առաջիկա ասելով,  նայած ինչ  նկատի ունեք, եթե խոսքը գնում է առաջիկա մի քանի օրվա մասին, հաստատ գիտեմ, որ չի սպասվում” :

Մեր հստակեցումից հետո, թե առաջիկա ասելով`  նկատի ունենք մինչեւ խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. ”Մինչեւ ընտրությունները տեսեք ինչքան երկար ժամանակ կա:  Եթե ընդհանրապես խոսելու մասին է, իհարկե, բնականաբար, խոսելու է: Խոսքը քաղաքական, պետական գործչի մասին է, բնական է, որ խոսելու է, բնական է, որ քաղաքական հայտարարություններ է անելու, բայց ե՞րբ, ինչի՞  մասին, ի ՞նչ բովանդակությամբ, ժամանակը կգա, կտեսնենք”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ