15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդիկ ավելի շատ հակված են գիրքը նվիրել. դատապարտյալների համար արդեն 1000 կտոր գիրք է հավաքագրվել

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ, մոտ երեք շաբաթ առաջ մեկնարկեց “Գրքեր դատապարտյալներին” ակցիան, որի նպատակն է բազմաժանր գրքերի հավաքագրման միջոցով համալրել ՔԿՀ-ների գրադարանները:  

 Նախաձեռնությունը լայն արձագանք է գտել հանրության շրջանում եւ հաջողությամբ շարունակվում է: Henaran.am-ի  հետ զրույցում ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրայնն ասաց, որ արդեն շուրջ հազար կտոր գիրք է հավաքագրվել:

 “Ես կցանկանայի առանձնացնել “Ինտերնետ գիրք” մարաթոնի նախաձեռնությունը, որոնք իրենց հավաքագրած վեց հազար կտոր գրքերի մի մասն այսօր նվիրեցին ՔԿՀ-ներին:  Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը եւս մասնակցություն են ունեցել ակցիային եւ նվիրել 300-ից ավելի գիրք”,-ակցիայի ընթացքի մասին պատմեց  Ծովինար Խաչատրյանն ու հավելեց, որ նախաձեռնությանն ակտիվորեն մասնակցում են նաեւ անհատ քաղաքացիներ:

 Նախաձեռնությանն արձագանքել են նաեւ ՀՀ գրողների միությունը, ինչպես նաեւ դպրոցներ:

 Արդարադատության նախարարությունն, ի դեպ, մատչելի գներով գրքեր գնելու պատրաստակամություն էր հայտնել: Ուշագրավ է, որ նախարարությանն այս հարցով դեռ դիմողներ չեն եղել: Ինչպես Ծովինար Խաչատրյանն ասաց, մարդիկ ավելի շատ հակված են նվիրատվության:

 Ակցիան նախատեսված է ողջ տարվա համար: Փետրվարի 19-ին` գիրք նվիրելու միջազգային օրը, նախատեսվում է միջոցառում: Հավաքագրված գրքերը դեռ ՔԿՀ գրադարաններ չեն ուղարկվել: Այս փուլում գրքերը տեսակավորվում են` ըստ ժանրային եւ տարիքային առանձնահատկությունների:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ