“Ես եմ հայրենիքիս զինվորը”. Հայաստանի զինված ուժերը 20 տարեկան է/վիդեո/
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգային միջոցառումը:
Մինչ ներս մտնելը, դրսում անակնկալ էր սպասվում բոլորին: Տոնակատարության կազմակերպիչները բեմականացրել էին շոու-ծրագիր:
Համալիրի տարածքի առաջին հատվածում` հին հայկական ոճով կառուցված պարիսպ էր: Ներսում հայ մարտիկիների մենապայքարն էր թրերով, որն արտահայտում է հայ ժողովրդի ուժն ու կորովը: Դրան հաջորդում է խորհրդանշական լիճը` հայկական նավով: Նավում հայ իշխաններն էին ու ռազմիկները:
Իսկ երրորդ մասում ժողովուրդն է` հայկական կենցաղով եւ սովորույթներով:
Այստեղ նաեւ հայ ֆիդայիների, առաջին հանրապետության տարիների ռազմական-քաղաքական գործիչների նկարներ կային: Իսկ համալիրի վերին մասում արդեն եկեղեցի էր: Ժողովուրդը մոմ էր վառում եւ ծաղիկներ դնում ի հիշատակ զոհվածների:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը նույնպես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված ”Ես եմ հայրենիքիս զինվորը” հանդիսավոր միջոցառմանը:
Այստեղ էին նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պետական, քաղաքական, ռազմական շատ գործիչներ, հոգեւոր դասի այրեր, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական- հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ:
Ներկա էր նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ անկախության քսանամյակի տոնակատարություններին Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց:
Մարզահամերգային համալիրում էին նաեւ կոալիցիոն ուժերի ղեկաարները, ընդդիմության ներկայացուցիչները:
Միջոցառմանը ներկա էին նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնողները: Նրանց դիմավորեց ՀՀ Պ նախարարի տիկինը:
http://youtu.be/8gSZUSAIi9s