23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Յոժն ընդունեց, որ “սխալ արտահայտություն” է արել

Դերասան Սերգեյ Դանիելյանը սոցիալական ցանցերում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում բարձրացված աղմուկից  հետո ընդունեց իր սխալն ու հրապարակավ ներողություն խնդրեց Լոռու մարզի բնակիչներից` անհիմն կերպով մարզի բնակչության արժանապատվությունը վիրավորելու, եւ ինչպես ինքն է նշում, “սխալ արտահայտության” համար:

Քիչ առաջ www.ejournal.am-ում Սերգեյ Դանիելյանը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

“Хотел как лучше, получилось как всегда!

Սիրելի և հարգելի Լոռու մարզի բնակիչներ, շատ եմ ցավում, որ իմ անհեթեթ վրիպումի պատճառով ձեր ուշադրությունը շեղվեց հոդվածի բուն նյութից: Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում անսպասելիորեն վիրավորել եմ: Հավատացեք, որ ինձ անչափ մտահոգում է իմ ընթերցողի յուրաքանչյուր կարծիք: Խնդրում եմ իմ սխալ արտահայտության պատճառով չշեղվենք այլ խնդիրներից, որոնք մեզ բոլորիս մտահոգում են:

Խնդրում եմ նաև խմբագրությանը փոխել այն նախադասությունը, որն անհիմն վիրավորում է Լոռու մարզի ազնիվ ընթերցողի արժանապատվությունը:

Մշտապես ձեր առջև խոնարհվող և սիրող Սերգեյ Դանիելյան”:

Henaran.am –ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ  Սերգեյ Դանիելյանի` “Հոդված էկոլոգիայի մասին” հրապարակման մեջ արտահայտած մտքերը հարուցել էին լոռեցիների /եւ ոչմիայն/ զայրույթն ու վրդովմունքը: “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում լոռեցի մի խումբ օգտատերեր հայտարարություն էին տարածել` պահանջելով նրանից հրապարակավ ներողություն խնդրել Լոռու մարզի բնակչությանը հասցված վիրավորանքի համար: Հայտարարությանը միացել էին բազմաթիվ այլ օգտատերեր:

Հիշեցնենք, որ լոռեցիների արդարացի վրդովմունքը հարուցած նախադասության մեջ Սերգեյ Դանիելյանը գրել էր.”Կարելի է միայն մի եզրակացություն անել: Հայաստանի Լոռու մարզի բնակչությունը այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա”:

Նշված հատվածի մեջ Սերգեյ Դանիելյանն ավելացրել է “մի մասի” բառերը, եւ վիրավորանք պարունակած միտքն այժմ այպես է հնչում. ”Կարելի է միայն մի եզրակացություն անել: Հայաստանի Լոռու մարզի բնակչության մի մասը այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա”:

Հ. Գ. Որպես լոռեցի` ընդունում եմ Ձեր զղջումն ու ներողությունը:

Պատրաստեց` Մարիաննա Ղահրամանյանը

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ