14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Ինչո՞ւ մերժեցին Ծառուկյանին

Անցած տարի Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունների միությունը մերժեց “Բարգավաճ Հայաստան” կուսակացության անդամակցությունը միությանը: Այն ժամանակ պատասխանատուները խոստացան հետաքրքրվել` պարզելու, թե ինչու ԵԺԿ-ի մանդատը ստացան ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ “Ժառանգությունը”:

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, միջազգային փորձագետներից մեկը Հայաստանում վերջերս քաղաքական էլիտայի մոտ հայտարարել է, որ մերժման պատճառը ԲՀԿի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ջերմ հարաբերություններ են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ:

“Բելառուսը եվրոպական կառույցների դիտարկմամբ` ժողվորդավար երկիր չի համարվում, իսկ Լուկաշենկոն բռնապետ է: Այդ իսկ պատճառով, ԵԺԿ-ն մերժեց ԲՀԿ-ին, քանի որ տեղեկություններ կան, որ ԲՀԿն նաեւ քաղաքական որոշ  հարցերում է օգնում Բելառուսին”,-ասել է փորձագետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ