12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Կողմ ըլլալով արտահերթին՝ դեպի հերթական ընտրություններ/վիդեո/

Կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերը որոշել են, որ մասնակցելու են նախընտրական պայքարին` այն դարձնելով վարչախմբի դեմ ընդվզման եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ անվստահության հարթակ:

Այսօր այս մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը`18 կուսակցության անունից ընթերցելով Կոնգրեսի առաջիկա քաղաքական ռազմավարության, եւ մասնավորապես, խորհրդարանական ընտրությունների շուրջ ՀԱԿ-ի ընդունած հայտարարությունը:

Լեւոն Զուրաբյանի խոսքով, այս որոշումը կայացել է կոնսենսուսի միջոցով, չնայած, որ քննարկումները բուռն են եղել եւ կուսակցություններն ունեցել են տարաձայնություններ:

ՀԱԿ համակարգողն ասաց, որ սա չի նշանակում, թե ՀԱԿ-ը հրաժարվում է արտահերթ ընտրությունների գաղափարից եւ նշեց, որ ՀԱԿ-ը պայքարելու է արտահերթ նախագահական ընտրությունների համար: Զուրաբյանը հայտարարեց, որ ընտրությունները Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրանքի գործիք լինելուց զատ կարող է դառանալ նրա պաշտոնանկության գործիքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ