07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ի ածուխը չի վառում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ-ն Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում իր կուսակիցներին է բաժանել 4-ական պարկ ածուխ:  Տեղեկությունը թերթը ստացել է մասնավորապես Ոսկե հասկ եւ Մարմաշեն համայնքների բնակիչներից: “ժողովուրդի” հավաստի աղբյուրների համաձայն` քարածուխ է բաժանվել նաեւ Գյումրիում:

Բարեգործությունից հետո գյուղերի բնակիչներին նստեցրել են երթուղայիններ եւ տարել հունվարի 28-ին բանակի օրվան նվիրված դրամատիկական թատրոնում կազմակերպված միջոցառմանը: Ի դեպ, նրանք, ովքեր ԲՀԿ անդամ չեն եղել, այս “բարիքից” չեն օգտվել: Դա արվել է ցուցադրաբար, որպեսզի մյուսներն “ականջներին օղ անեն” եւ շտապեն անդամագրվել:

Գյուղերում հայտարարվել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն օգտվել քարածխի պարկերից, առաջիկայում կստանան կարտոֆիլ, ձեթ, ալյուր եւ պարարտանյութ: “Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանից, վերջինս ասաց, որ այդպիսի բան չկա: Բայց գյուղացիները ոչ միայն ստացել են այդ քարածուխը, այլեւ սկսել են բողոքել, որ քարածուխն այնքան անորակ է, որ նորմալ չի վառվում”,-գրում է “Ժողովուրդը”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ