22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ փոխնախագահի համոզմամբ`քաղաքականության մեջ բարոյական կատեգորիան չպետք է խախտել. Իրատես դե ֆակտո

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանելով “Իրատես. դե ֆակտո”-ի հարցերին մասնավորապես անդրադարձել է ԲՀԿ-ՀՀԿ-ի միջեւ մեծամասնական տեղերի “պայքարին”:

“Կնքված հուշագրի համաձայն` չպետք է խախտվի համամասնությունը: Բնականաբար, մի քիչ ավելի, մի քիչ պակաս հնարավոր է: Կուսակցական դեմքերի հայտարարությունները դեռ փաստ չեն: Երբ ԲՀԿ-ի ղեկավարն այդ մասին կհայտարարի, այն ժամանակ էլ նոր խոսակցություններ կառաջանան: Անշուշտ, ամեն կուսակցություն ցանկանում է առաջատար լինել, բայց ձգտումը մի բան է, իրականությունը` այլ բան: ՀՀԿ-ն իր ուժերը գնահատում է նախորդ ընտրություններից ոչ պակաս, եթե ոչ ավելի: Քաղաքականության մեջ կա բարոյականություն, դա հենց պայմանավորվածության չխախտումն է, ասել է` բարոյական կատերգորիան պահպանվում է: Երբ համաձայնում, բայց գնում, խախտում ես, այ, այդ ժամանակ էլ բարոյականությունը վերանում է“,-ասել է Ռ.Զոհրաբյանը:

ՀՀԿ փոխնախագահը թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ չնայած կուսակցության գործադիր մարմնում համամասնական ցուցակի հարցը չի քննարկվել, սակայն Զոհրաբյանի կարծիքով  ցուցակը պիտի գլխավորի կուսակցության, հանրապետության նախագահը: “Երկրորդ, երրորդ տեղերի հարցը դեռ չի քննարկվել, չեմ կարող ասել”,-գրում է “Իրատես. դե ֆակտո”-ն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ