23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թոշակառուների թիվը պակասել է. նախարարը բացառում է “մեռած հոգիների” պատմության կրկնությունը

 

Արթուր Գրիգորյան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար

Աշխատանքի եւ աոցիալական հարցերի նախարարությունն այս տարվա համար 3 գերակայություն ունի`բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ենթակառուցվածքների ստեղծում, ինտեգրված սոցիալական ծառայությունների համար իրավական տեխնիկատնտեսական մեխանիզմների ստեղծում եւ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակում:

Նախարարը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կենսաթոշակային համակարգում խնդիրները շատ են:

“Մենք  նախորդ տարի ստեղծեցինք էլեկտրոնային կենսաթոշակային համակարգը, որն իրենից ենթադրում է միասնական տեղեկատվական շտեմարան:

Այսօր մենք ձեռնամուխ ենք եղել էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի ներդրմանը”,-ասաց Արթուր Գրիգորյանը, նշելով, որ համակարգը այսուհետ կբացառի այն բացթողումները, որոնք կան կենսաթոշակային համակարգում:

“ՀՀ-ում մենք ունենք 51 տարածքային կենտրոններ, որտեղ վարվում էր առանձին տեղեկատվական բազա: Այսօրվա բազան միասնական է եւ մեկ աղբյուրից է ղեկավարվում”,-շեշտեց նախարարն ու հավելեց, որ վերոնշյալ բազայում բացառվելու են  ՀՀ-ից բացակայող եւ մահացած քաղաքացիների անունները:

“Եթե ՀՀ-ում մահանում է կենսաթոշակառու, ապա մահը գրանցվում է զագսի մարմիններում, յուրաքանչյուր հաջորդ օրը այդ տեղեկատվությունը առցանց եղանակով մեր տեղեկատվական բազա է փոխանցվում եւ նույն առցանց եղանակով դադարեցվում է կենսաթոշակառուին հաջորդ ամսվա վճարային ցուցակներում ընդգրկելը”,-բացատրեց նախարարն ու նշեց, որ նույն մեխանիզմը գործում է նաեւ սահմանային անցակետից ստացված տեղեկատվության հիման վրա:

Արթուր Գրիգորյանի խոսքով, պաշտոնատար անձի միջամտությունը այս բազային գրեթե անհնարին է լինելու: Ծրագիրը, համապատասխան տեղեկատվության հիման վրա կորոշի, թե ինչ կենսաթոշակ պետք է նշանակվի տվյալ քաղաքացուն: Նոր բազայի ստեղծումը, ըստ սոցապ նախարարի` կբացառի նաեւ կրկնակի թոշակավորման հնարավորությունը:

Հուլիս ամսից կենսաթոշակառուների միասնական բազան պատրաստ կլինի: Այսօր ՀՀ-ում գրանցված է 509 հազար կենսաթոշակառու` նախորդ տարվա 520 հազարի փոխարեն: Այս փոփոխությունը, Արթուր Գրիգորյանի խոսքով, տեղի է ունեցել ցուցակների ճշգրտման արդյունքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ