23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարույր Հայրիկյանը չափել է Հայաստանում ժողովրդավարության աստիճանը

‘’Հայաստանում քաղաքական վիճակը կարելի է գնահատել ‘’սպասողական’’: Բոլորը սպասում են’’,- այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ 3 օր առաջ ԱԻՄ-ը որոշում է ընդունել մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին` չբացառելով բոլոր այն քաղաքական ուժերի հետ դաշինքը , որոնք կընդունեն կատարյալ ժողովրդավարության մասին  իր ծրագիրը:

‘’Հայաստանի քաղաքական կյանքում բոլոր կուսակցությունների միասնական ներդրումը ԱԻՄ-ի ներդրումից շատ-շատ քիչ է, դրա համար էլ ԱԻՄ-ը կամ պիտի դադարեցներ իր գոյությունը` վստահ լինելով, որ Հայաստանում կայացել է ժողովրդավարությունը, կամ էլ շարունակել քաղաքական գործունեությունը’’,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով` շատ քաղաքացիներ ուրախությամբ են արձագանքել ԱԻՄ-ի այդ որոշմանը` ասելով` վերջապես իմացանք, թե ում ենք տալու մեր ձայնը:ԱԻՄ առաջնորդը համոզված է. “կուսակցությունը զրո է, եթե չունի ձեռքբերումներ, կան կուսակցություններ, որ 100 տարի է ապրում են, սակայն կենսագրության մեջ չունեն նվաճումներ, այնինչ ԱԻՄ-ը գործով է ապացուցել իր գոյության իրավունքը”:

Henaran.am-ի այն հարցին, թե որ քաղաքական ուժերն են հավանության արժանացրել կատարյալ ժողովրդավարության մասին Պարույր Հայրիկյանի ծրագիրը, ԱԻՄ առաջնորդն ասաց, որ  դրական են արձագանքել Քրիսոնեա-դեմոկրատական կուսակցությունը, նորացված կոմունիստական կուսակցությունը, հիացմունքն է արտահայտել Արտաշես Գեղամյանը, դրական է արտահայտվել Րաֆֆի Հովհաննիսյանը, հետաքրքրվել են ՕԵԿ-ը, Գագիկ Ծառուկյանը:

‘’ Հանրապետական կուսակցությունն ասաց. ‘’ դրան դեռ կանդրադառնանք’’: Սերժ Սարգսյանը ծանոթացել է այդ ծրագրին, պարզապես նա մտավախություն ունի ծրագրի կիրառման հարցում, քանի որ այն որևէ տեղ, որևէ երկրում դեռ չի կիրառվել’’,- ասաց Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ ինքը  չափել է Հայաստանում ժողովրդավարությունը, և այն կազմել է 12 տոկոս, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում ժողովրդավարության աստիճանը կազմել է 70 տոկոս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ