26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

5-ամյա աղջնակը մահացել է ներքին արյունահոսությունից. վիրահատող բժիշկն անփո՞րձ էր

 Հունվարի 26-ին “Հրազդան»” բժշկական կենտրոնում վիրահատված 5-ամյա Միլենա Մարտիրոսյանին վիրահատած բժիշկը, ըստ Henaran.am-ի տեղեկությունների երիտասարդ է եղել, եւ նա դեռ նոր էր նման  վիրահատություններ անում: Ըստ բժիշկների, երեխան մահացել է ներքին արյունահոսությունից:

Հիշեցնենք, որ նշագեղձերը հեռացրած աղջկան վիրահատության հաջորդ օրը դուրս են գրել, սակայն հունվարի 26-ին աղջնակի առողջությունը վատացել է, եւ նրան հիվանդանոց են տարել: Բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը:

Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կարգադրությամբ  ստեղծվել է հատուկ  հանձնաժողով, որը պետք է զբաղվի դեպքով եւ համապատասխան եզրակացություն ներկայացնի: Բժիշկները մեղադրում են ծնողներին, վերջիներս էլ` բուժաշխատողներին:

Կոտայքի մարզի քննչական բաժնում այդ փաստի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:  Նշենք, որ աղջկա հարազատների եւ հիվանդանոցի աշխատակիցների միջեւ բախում է տեղի ունեցել, որը հարթվել է ոստիկանների միջամտությամբ:

Առողջապահության նախարարության լրատվության բաժնից Henaran.am-ին տեղեկացրին, որ խնդրով զբաղվում է փոխնախարար Վահան Պողոսյանը եւ բոլոր հարցերով կարող ենք դիմել նրան: Սակայն փոխնախարարը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ