23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը պատժում է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տարեկան հաշվետվությունը ի գիտություն ընդունելով, նշել է, որ պետք է խիստ  քայլեր կիրառել մանկական մահացության մեջ մեղավորություն ունեցող բժիշկներին:

Չնայած  Սյունիքում արձանագրված մանկական մահացության ցուցանիշները նվազագույններից է  հանրապետությունում, այնուամենայնիվ, մարզպետը ասել է, որ պետք է ամեն ինչ անել դրանից խուսափելու համար:

Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է,  որ պետք է պատժել մեղավոր բուժաշխատողներին: Նկատենք, որ անցած տարի Սյունիքում  մանկական մահացությունը կազմել է 8.1%:

Ամենաբարձր ցուցանիշը Մեղրիում էր` 6 դեպք, նախորդ տարվա 1-ի փոխարեն, Կապանում 5 դեպք` 2010թ.-ի 11-ի փոխարեն, Քաջարանում 2010-ին եւ 2011-ին մեկական դեպք է գրանցվել: Սիսիանում եւս անցած տարի մեկ դեպք է արձանագրվել, իսկ 2010թ-ին մահ չկար: Գորիսում 2010-ին` 4 դեպք է գրանցվել, իսկ  անցած տարի 0-1 տարեկան երեխաների մահացության ոչ մի դեպք չկար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ