23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովը քննարկում է Գասպարիի դիմումը. Գասպարին եկել էր, Ալեքսանյանը` չկար

ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դեմ Վարդգես Գասպարիից ստացված դիմումը: Հիշեցնենք, որ պատգամավորը ԱԺ-ի դիմաց “Հարսնաքար”-ի միջադեպի հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, ինչից հետո Գասպարիին պատգամավորի թիկնապահներից մեկը հրել էր գետնին:

Քիչ առաջ հանձնաժողովից դուրս եկավ դիմումատուն` Վարդգես Գասպարին: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր բողոքը պնդում է: Մեր այն հարցին, թե իր տպավորությամբ հանձնաժողովը պատգամավորական էթիկայի խախտում կհամարի, թե ոչ տեղի ունեցածը, Վարդգես Գասպարին դժվարացավ պատասխանել:

“Դա կարեւոր չի, կարեւորը արդյունքներն են: Այդ դեպքից հետո ես նորից ցույց եմ արել եւ  իմ գնահատականներն եմ տվել պատգամավորներին եւ իմ նկատմամբ  բռնություն չի կատարվել, առայժմ: Թե ով ինչ ասաց, ինչ կարեւոր է”,-ասաց Վարդգես Գասպարին:

Մեր դիտարկմանը, թե փաստը, որ պարոն Գասպարիի նկատմամբ միջադեպին հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ բռնություն չի կատարվել, արդյո՞ք պայմանավորված է ԱԺ էթիկայի հանձնաժողովին նրա ուղարկած դիմումի հետ, Վարդգես Գասպարին պատասխանեց.”Ընդհանրապես, շատ բաների հետ է կապված, քաղաքացիական պայքարի հետ է  կապված, իրավական հարթությունում հարցը հետեւելու, նաեւ այս` Էթիկայի  հանձնաժողովի հետ”:

Վարդգես Գասպարին դժվարացավ պատասխանել, թե հանձանժողովն ինչ որոծում կկայացնի:

Մեր հարցին, տեղյակ է արդյոք, պարոն Գասպարին, Սամվել Ալեքսանյանը զղջում է միջադեպի համար, Վարդգես Գասպարին արձագանքեց.”Չեմ կարող  ասել, իրեն հարցրեք: Նաեւ կառավարության անդամներին, պատգամավորներին,  ինչո՞ւ չեք դիմում, իրենք զղջում են ՀՀ դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների համար, արդյոք նրանք պատրաստ են ներողություն խնդրել այն անձանցցից, որոնց իրավունքները ոտնահարվել են”:

Հիշեցնենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը ունի միայն բարոյական նշանակություն: էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում,  ԱԺ նիստին  համապատասխան հայտարարություն է  արվում: Հավելենք նաեւ, որ հանձնաժողովն արդեն երկու դիմում /ԱԺ պատգամավորներ Կարո Կարապետյանի, Արծվիկ Մինասյանի եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերաբերյալ դիմումները / հասցրել է քննարկել եւ երկուսն էլ մերժել է:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի եկել էթիկայի հանձնաժողովի նիստին, թեեւ հրավիրված է եղել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ