22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրահանգե՞ լ է “աշխատել”

Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր թիմակիցներին հրահանգել է “աշխատել” ԲՀԿ-ի համար: Երկրորդ նախագահն իր մտերիմներին հանձնարարել է “օգնել Գագիկին” /ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին/:

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահը առաջիկայում հանդես կգա քաղաքական հայտարարությամբ/Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այս լուրը Henaran.am –ի հետ զրույցում չէր հերքել/ եւ կհայտնի, թե որ քաղաքական ուժին է սատարելու:

Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ուժն ամենայն հավանականությամբ կլինի ԲՀԿ-ն:

Ի դեպ,  նախօրեին քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանին թերեւս ամենամոտ կանգնած գործիչը` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հաստատելով ԲՀԿ-ի հետ իր ներգրավվածության մասին խոսակցությունները: Թեեւ ըստ Օսկանյանին մոտ կանգնած Henaran.am –ի աղբյուրների, Օսկանյանի մասով դեռեւս վերջնական որոշում չի կայացվել: Հնարավոր է, նա հայտնվի “Ժառանգության” ցուցակում:

Henaran.am –ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այդպես էլ չհստակեցրեց, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից սատարվող ուժը ԲՀԿ-ն լինի:

“Ռոբերտ Քոչարյանի հետ կապված բոլոր հարցերով դիմեք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ”,-ասաց նաիրա Զոհրաբյանն ու հավելեց.”Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռեեւս երկու ամիս առաջ իր տված ծրագրային հարցազրույցում հստակ պատասխանել է եւ դրան ավելացնելու ոչինչ չունեմ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ