22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ-ԲՀԿ վստահության դեֆիցիտի, Քոչարյանի վերադարձի եւ Օսկանյանի “փնտրտուքների” մասին /վիդեո/

‘’100 տոկոսանոց համամասնականի պահանջը անկախ որևէ բանից, ներառված է եղել մեր ծրագրերում, եւ մենք դա թողեցինք ավելի պատեհ ժամանակների համար’’,- այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով ընդդիմության պահանջին ԲՀԿ-ի աջակցությանը` անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

Ներկոալիցիոն լարվածության վերաբերյալ խոսակցությունների առնչությամբ պատգամավորը նշեց, որ կոալիցիայի ներսում ընտրական մրցակցությամբ պայմանավորված լարվածություն է, այլ ոչ անվստահություն, ինչպես փորձում են ներկայացնել լրատվամիջոցները:

‘’ Վստահության դեֆիցիտ գոյություն չունի ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, հասկանում եմ որ լրատվամիջոցները իրենց աշխատանքին ճոխություն հաղորդելու համար նման վնաս չբերող լուրեր են տարածում, սակայն լարվածությունն ու վստահության դեֆիցիտը լրիվ տարբեր բաներ են’’,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Ինչ վերաբերում է Բոստանջյանի ակնարկներին, թե ԲՀԿ-ի վրա կան ճնշումներ “Հանրապետական” կուսակցության կողմից, պատգամավորն ասաց, որ կոալիցիայի ներսում կան զանազան հարցեր` հատկապես ընտրությունների նախաշեմին, սակայն դրանց ճնշումներ որակելը այդքան էլ ճիշտ չէ:

Վարդան Բոստանջյանն անրադարձավ  նաև  կոալիցիոն հուշագրին, նշելով, որ ԲՀԿ-ն միշտ էլ հավատարիմ է եղել այն փաստաթղթերին, որի տակ ստորագրում է, և որի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում կայունության պահպանմամբ:

‘’ Մենք կարողացել ենք կոալիցիոն ուժերի միջոցով պահպանել կայունություն, սակայն եթե կոալիցիայի կարիքը նորից լինի, ինչ կա որ թող լինի կոալիցիա, նոր հուշագիր, նման փաստաթղթի ամրագրումը կարծում եմ դատապարտելի չէ: Առայժմ մենք չենք հայտարարել նոր փաստաթղթի մասին’’,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ամբողջ աշխարհում ընդունված ձև է հարաբերություններն ու պարտականություններն ամրագրել փաստաթղթի միջոցով, իսկ  Հայաստանում լրատվամիջոցներն ուզում են ամեն ինչից մի մեծ պատմություն սարքել, ուզում են բանավոր ասվի ամեն ինչ, այնինչ, պատգամավորի համոզմամբ, բանավոր խոսքից վատ բան չկա:

Այն հարցին` արդյոք Վարդան Օսկանյանը կառաջադրվի ԲՀԿ-ի ցուցակով, պատգամավորը պատասխանեց.’’ Օսկանյանը պրոֆեսիոնալ անձնավորություն է, և եթե ինքը ցանկություն ունի սահմանված կարգով մասնակցել ընտրություններին, ապա դա շատ նորմալ է: Իմ կարծիքով, ինքը դեռ փնտրտուքների մեջ է, կարող է ՀՀԿ-ին անդամագրվի, ինչ կա որ’’:
‘’Արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն կվերադառնա ԲՀԿ-ի միջոցով’’: Հարցին Վարդան Բոստանջյանը կտրուկ պատասխանեց. ’’Եթե ձեզ մոտ հրատապ է այդ հարցը, ապա հարցրեք հենց երկրորդ նախագահից’’:
http://youtu.be/QRb9D-qMUtE

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ