Ծաղիկ Ռուբոն կառաջադրվի՞ իր եղբորորդու դեմ
Մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքից պատգամավոր ընտրված հանրապետական Լեւոն Սարգսյանը` /Ալրաղացի Լյով/ հավաստի տեղեկություններով, այս անգամ չի առաջադրվելու: Կուլիսային լուրերի համաձայն, այստեղ
առաջադրվելու ցանկություն ունեն` ԲՀԿ-ական Ռուբեն
- All Posts
Գեւորգյանը/Ծաղիկ Ռուբո/ եւ նրա եղբորորդին` Դավիթաշենի թաղապետ, հանրապետական Արթուր Գեւորգյանը: Վերջիներիս փոխհարաբերությունները այնքան էլ ջերմ չեն:
“ Ես դեռ ոչինչ չեմ կարող ասել, իմ կուսակցությունը, իմ կուսակցության նախագահը ինչ որոշեն` այնպես էլ վարվելու եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ով նախկինում համամասնական ցուցակով է ընտրվել: Նա տեղյակ չէր, որ իր եղբորորդին առաջադրվելու ցանկություն ունի:
“Հարցրեք իրան, ես ոչինչ չեմ կարող ասել”,-նշեց պատգամավորը: “Ի՞սկ եթե Արթուր Գեւորգյանը առաջադրվի, դուք կդնեք ձեր թեկնածությունը նրա դեմ”,-մեր հարցին պատգամավորը չպատասխանեց` մեկ անգամ եւս հիշեցնելով, որ իր կուսակցությունն է որոշումներ կայացնում:
Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը նախ զարմացավ, թե մենք որտեղից ենք նման տեղեկություններ լսում: “Դեռ հստակ չէ, ՀՀԿ գործադիր նիստում պիտի որոշվի, բայց հենց եղավ որոշումը, առաջինը ձեզ կտեղեկացնեմ”,- ասաց թաղապետը:
Ինչ վերաբերում է Ռուբեն Գեւորգյանի դեմ առաջադրվելուն, նրա եղբոր տղան հարցով պատասխանեց` իսկ Ռուբեն Գեւորգյանը իմ դեմ կդնի՞: “Ինչքան էլ լարված լինեն մեր փոխհարաբերությունները, նա իմ հորեղբայրն է, ես նրա եղբոր տղան: Մեր լավ ու վատ կողմերը ի ցույց չենք դնի բոլորի առաջ”,-ասաց Արթուր Գեւորգյանը: