22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ն ‘Արթուր Բաղդասարյանի սինդրոմով’ է առաջնորդվում. Պետրոս Մակեյան

‘’Ենթադրվում էր, որ մարտի 1-ից հետո իշխանությունները պիտի կանգ առնեին ու հետեւություններ անեին, որ այլեւս ընտրակեղծիքներով չառաջնորդվեն, բայց այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ այդ հետեւությունն այդպես էլ չի արվել’’:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նրա խոսքով` երկրում կոռուպցիան,  օլիգարխների “հաբռգածությունը’’ չի վերացել, ժողովրդի վիճակն էլ ավելի է վատթարացել:

‘”Ինչ է` ճգնաժամը մենակ էս ժողովրդի համար էր, ինչու այդ նույն ճգնաժամը հարստացրեց օլիգարխներին’’,- հարցրեց Պետրոս Մակեյանը:  Ընդդիմադիր գործչի համոզմամբ` պետք չէ վստահել կոալիցիային, որովհետեւ իշխանությունը փորձում է վերակենդանացնել ՕԵԿ-ին, իսկ ‘’Բարգավաճ Հայաստան’’ կուսակցությունը Արթուր Բաղդասարյանի “սինդրոմով’’ է առաջնորդվում` փորձելով “խաղեր տալ’’ ՛՛Հանրապետականի՛՛ հետ:

Վարդան Օսկանյանի քաղաքականություն վերադառնալու մասին Պետրոս Մակեյանը համոզմունք հայտնեց, որ նա մարտի 1-ի  դեպքերի խոսնակն է եղել եւ Հայաստանի համար վտանգ ներկայացնող անձնավորություն, որը չպետք է իրավունք ունենա մտնել քաղաքականություն:

‘’Մենք գտնում ենք, որ ՀԱԿ-ը և մտահոգ քաղաքական ուժերը պետք է այս ընտրությունները օգտագործեն որպես միջոց` երկրում Սահմանադրական կարգը հաստատելու եւ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար’’,- ասաց Պետրոս Մակեյանը` հավելելով, որ եթե արդար ընտրություններ անցկացվեն, ՀԱԿ-ը 50 տոկոսից ավել ձայն կունենա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ ցուցակներին, ապա Պետրոս Մակեյանն ասաց, որ իրենց համար կարեւոր չէ ցուցակի առաջին տեղում կլինեն, թե` վերջին:

“Մեր խնդիրը ցուցակը չէ, այլ երկրում իրավիճակ փոխելը: Պետք է այնպես անենք, որ ցուցակներ կազմելը  հնարավորինս անցավ լինի, որպեսզի հասարակությունը ազդակ չստանա, թե ՀԱԿ-ում ցուցակի կռիվ է’’,- եզրափակեց ՀԱԿ ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ